Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ստեղծվել է խորհուրդ
![]() 228 Ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2023 թ., 20:54 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կազմավորվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը։ «Խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի(ԳՏՃՄ, STEM) ուղղությամբ կրթությանը, կիրառական գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը, նշված ուղղություններով իրականացվող պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը և փոխկապակցված զարգացման մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև նոր պետական ծրագրերի մշակմանը, գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության մշակմանը և ներդրմանը նպաստելու համար։ Կարճ՝ Հայաստանի գիտատեխնոլոգիական թռիչքաձև զարգացման և Հայաստանը բարձր-տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր դարձնելու նպատակով։ ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ), ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ՝ Հակոբ Արշակյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (խորհրդի քարտուղար), ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ, ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, Ե․ Զորյան - Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սինոփսիս» կորպորացիայի գլխավոր տեխնոլոգ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, Էլեկտրական և էլեկտրոնային ինժեներների ինստիտուտի (IEEE) անդամ, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) խորհրդի անդամ, Գ․ Իսրայելյան - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, աստղաֆիզիկոս, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտնական, Սթարմուս (Starmus) փառատոնի հիմնադիր, Հ. Սաֆոյան - «ՍԱԴԱ սիստեմս» ընկերության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ, Ա. Եսայան - «Քագնիզ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն, խորհրդի անդամ, «Ինթելինեյր» ընկերության համահիմնադիր և խորհրդի անդամ, Ա. Հովհաննիսյան - Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամ, «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության հիմնադիր-գործադիր տնօրեն, Կ. Գյուլբուդաղյան - «Սթրաթեջիք վելյու վենչուրս» ընկերության հիմնադիր, Բերկլիի համալսարանի Սքայդեք աքսելերատորի խորհրդական դեսպան, «Բիգքընթրոլս» ընկերության խորհրդի անդամ, Ա. Փաթափության - Կենսաբանական գիտությունների դոկտոր՝ մոլեկուլային կենսաբան, Նոբելյան մրցանակակիր, Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի անդամ, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, Ս. Սիմոնյան - «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր, «Էփիջի Լէբս ԷյԷմ» ընկերության հիմնադիր, «Ինեթ Թեքնոլոջիս» ընկերության համահիմնադիր, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, Մ. Փափազյան - Սան Հոզե համալսարանի նախկին ռեկտոր, Նյու Հևենի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախկին ռեկտոր, Ֆ. Ահարոնյան - Ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Աստղամասնիկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի կենտրոնի (CAPPA) տնօրեն, Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտում (DIAS) դասախոս, Չինաստանի նախագահի գիտական դրամաշնորհային դափնեկիր, Ս. Մինասյան - Քիմիական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, Ա. Պապոյան - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Եվրոպական օպտիկական ընկերության անդամ, Ֆրանսիայի «Ալֆրեդ Կաստլեր» ազգային ֆոնդի անդամ, Ա. Ափրահամյան - Միջուկային ֆիզիկոս, Նոթր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր, Երևանի Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հիմնադրամի նախկին տնօրեն, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Գարօ Հ Արմեն - Ամերիկահայ գիտնական, գործարար և բարերար, ֆիզիկական քիմիայի դոկտոր, «Ագենուս» կենսատեխնոլոգիական ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր, Վ. Ալեքսանյան - Ինժեներական ասոցիացիայի տնօրեն, «Պրոջեքթ ինթեգրեյշըն» ընկերության գործադիր տնօրեն, Ա. Բալդրյան - Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, Ա. Բաղդասարյան - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհրդի անդամ, «Դատաարտ Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն։ Շնորհավորում եմ և բարի ու արդյուավետ ընթացք եմ մաղթում»։ |

«Աստծո հանդեպ զորավոր հավատքով ու միաբանությամբ բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին»․ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան
3209:42
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է
7109:00
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
10108:24
Գյուղ, որտեղ Կոմիտասը գրի է առել «Լոռվա գութաներգ»-ը. մի քանդակի պատմություն (լուսանկար, տեսանյութ)
14104:06
«18-ամյա հայի մասին այնպես են արտահայտվում, ոնց որ թշնամի է․ դուք ի՞նչ ցեղատեսակից եք»․ Գայանե Ասլամազյան
29303:06
«Մի շարք ՀԿ-ներ դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Դավիթի խափանման միջոց կալանքը»․ Լուսինե Մարտիրոսյան
136Երեկ, 23:30
«Դավիթի ուշքն ու միտքն այն է, որ զատկական հաղորդություն ստանա»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
193Երեկ, 20:18
«Այս օրերին տագնապի մեջ են Միջին Արևելքի հայկական համայնքները»․ Արամ Ա
222Երեկ, 19:48
