«Ժողովրդի վստահությամբ ԱԺ մտած օրինագծին էսպես վերաբերվելը ՔՊ-ն չի ***ելու». Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորներն այսօր ձայների մեծամասնությամբ բացասական կարծիք տվեցին ՀայաՔվեի օրինագծին։ Գնահատականների ու անելիքների մասին դեռ առիթներ կունենանք խոսելու։ Այժմ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀայաՔվեի ակտիվ անդամներին, մեր արժանապատիվ քաղաքացիներին, քաղհասարակության ներկայացուցիչներին, ովքեր այսօրվա ցրտին մի քանի ժամ շարունակ մնացին դրսում կանգնած՝ ի աջակցություն Հայաստանի առաջին քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության։ Շնորհակալություն լրատվամիջոցների ներկայացուցիչ մեր գործընկերներին, ովքեր լուսաբանեցին այսօրվա կարևոր իրադարձությունը։ Ուզում եմ առանձնահատուկ գնահատանքի խոսքեր ասել մի քանի մարդկանց հասցեին.
* Առաջացած տարիքով մեր հայրենակիցը՝ կարմրավուն փողկապով, ում ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնություն եկավ, կազդուրվեց թեթևակի ու շարունակեց մասնակցել ակցիային։
* ԱԺ ընդդիմադիր պատգամավոր գործընկերները։ Առանձնահատուկ ընդգծում եմ Արծվիկ Մինասյանի և Արթուր Խաչատրյանի դերը՝ այսօր հանձնաժողովում կատարած տիտանական աշխատանքի, ազգային - պետական շահերի դիրքերից հանդես գալու գործում։
* Արթուր Դավթյանն, ով հեռավոր Կաճաճկուտ գյուղից եկավ ու մասնակցեց ակցիային։ Գյումրիից, Աբովյանից, Աշտարակից ու հանրապետության այլ բնակավայրերից եկած մեր քաղաքացիները։
* ՀայաՔվեի լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանին՝ այդ տոքսիկ մթնոլորտում ցուցաբերած համբերատարության ու պրոֆեսիոնալ ելույթի համար։ Լիկա Թումանյանին՝ անգնահատելի մասնագիտական խորհրդատվական աշխատանքի համար։ Սվետլանա Աճեմյանին՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Պայքարը շարունակվում է։ Ժողովրդի վստահությամբ ԱԺ մտած օրինագծին էսպես վերաբերվելը ՔՊ-ն չի մարսելու։ Ժողովրդի իշխանության յուրացումը հանցագործություն է։ Սա ամրագրենք»։

G7-ի լրացուցիչ սպառազինության ծախսերը հաջորդ 10 տարիների ընթացքում կարող են հասնել 8 տրիլիոն դոլարի
4922:48
«Այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը». Արա Պողոսյան
4422:16
«Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների». Լուսինե Մարտիրոսյան
6421:42
«Հետախուզման մեջ գտնվող և Հայաստանից դուրս ապրող հայերի համար կարևոր իրավական տեղեկատվություն». Տիգրան Սարգսյան
6821:30
«Բ*զի լաց էին դրել պահածոներով պաշտպանված սահմանի համար, հիմա փամփուշտ չեն տալիս զինվորին». Արթուր Դանիելյան
8020:48
Արարատ Միրզոյանն Իրանի նախագահին ներկայացրել է մանրամասներ ԹՐԻՓՓ-ից
6420:30
ՀՀ ՆԳՆ ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում
6820:18
«Հարձակման հետևում կանգնած է Լիճքի ղեկավարի հովանավոր, ՔՊ-ական Գնել Սանոսյանը». Նաիրի Հոխիկյան
8719:42