«Ո՞րն է Արցախի մասով ձեր ռազմավարությունը». Օհանյանը՝ Փաշինյանին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, դիմելով ՀՀ վարչապետին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը, ի թիվս այլ թեմաների, հարցրեց. «Ո՞րն է ՀՀ ռազմավարությունը՝ Արցախի ապագայի վերաբերյալ»: Փաշինյանն արձագանքեց, որ ինքը ՀՀ 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել է ռազմավարական անելիքներին. «Այն է՝ ՀՀ պետականությունը, ինքնիշխանութոյունը և անկախությունը ամրապնդելը... Իմ եզրակացությունն այն է, որ որոշ ուժերի կողմից երկար տարիներ ԼՂ հարցն օգտագործվել է մի նպատակի համար, որպեսզի ՀՀ-ում պետություն չկայանա: Այն ժամանակ նաև ասացի, որ 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո, ըստ էության, ԼՂ հարց չի եղել, մենք չենք առերեսվել այդ իրականության հետ ու դա նաև մեր խորքային պրոբլեմներից մեկն է: Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթում ասվում էր, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի շրջանակերում, այն է՝ ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում: Սա ասում եմ, որ միշտ չէ, որ մենք մեր օգտագործած տերմինները համեմատել ենք այդ տերմինները ստեղծած կառույցների ընկալումների ու մեկնաբանությունների հետ, ինչի արդյունքում այդ իրականության ու մեր նպատակադրումների միջև առաջացել են անհաղթահարելի խզումներ»:

«Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին»․ ֆոն դեր Լայեն
1412:06
«Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը կատարել է 150 միլիարդ դրամից ավելի փոխհատուցում»․ Դավիթ Խարազյան (տեսանյութ)
3111:54
«Իրանի համար փոխվստահության երաշխիք է դիտվում իրենց հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ունենալը»․ Հակոբ Բադալյան
3711:48
Ուկրաինական պատվիրակությունը բանակցություններ է անցկացրել Ուիթքոֆի և Քուշների հետ
6511:36
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
3711:30
«Հավանաբար նա էլ է ուզել կյանքում գոնե մեկ անգամ Նիկոլ Փաշինյանի աչքը մտնել»․ Նաիրի Հոխիկյան
4911:12
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3011:06
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող հայ ուսանողների հետ
5311:00