«Ժողովրդավարական այլ երկրներում քանի՞ մարդ է ձերբակալված ֆեյսբուքյան գրառման համար»․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

«Այս իշխանությունն անընդհատ թմբկահարում է ժողովրդավարությունը՝ ձախողելով բոլոր ոլորտներում: Այն ժողովրդավար երկրներում, որոնց ձգտում եք հասնել, ուսումնասիրե՞լ եք արդյոք՝ քանի հոգի է կալանավորված ֆեյսբուքյան գրառման համար, քանի՞սն են հետապնդվում այլակարծության համար: Եթե սա գործեր բոլոր դեպքերում, կհասկանայինք, բայց սա գործում էմիայն երբ որ քննադատվում է իշխանությունը»,- ԱԺ-ում հարց բարձրացրեց Լևոն Քոչարյանը:
«Հայաստանում հիմա քաղաքական գործիչները «պադյեզդներում» չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում, սրա-նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, «Եռաբլուրում» հողեր չեն սեփականաշնորհում: Միջազգային կառույցները հինգ տարի շարունակ արձանագրում են Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ոլորտում»,- պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չեք հոգնե՞լ համեմատություններ անելուց, որ հարց եմ տալիս՝ փորձեք կոնկրետ պատասխանել»,- արձագանքեց Քոչարյանը՝ հիշեցնելով, որ վարչապետի ավտոշարասյունը հղի կնոջ է գցում մեքենայի տակ ու «լայաղ» չի անում կանգնի:
«Արդարադատության հետ կապված՝ խնդրում եմ, մի ծիծաղացրեք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում դատարաններում, քննչականներում»,- նշեց Քոչարյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե Լեո-Պարոնյան փողոցում տեղի ունեցած միջադեպը իրավունք ունեն հիշել նրանք, ովքեր «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանել են ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանին:
«Ես չեմ հոգնում ձեր հարցերին պատասխանելիս, դրանք շատ մեծ օգուտներ են բերում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Կարկուտ՝ ՀՀ տարբեր շրջաններում (տեսանյութ)
117Երեկ, 23:18
«Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները»․ Լևոն Ազիզյան
124Երեկ, 22:30
ՍԴ-ն հրապարակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
149Երեկ, 18:00
«Ցանկացած երկրից կախվածությունը համարում եմ Հայաստանի համար ինքնիշխանության դեմ քայլ»․ Արա Պողոսյան
151Երեկ, 17:48
«Նախատեսված էր կառուցել 17 նոր ջրամբար, միայն Վեդու ջրամբարն է կառուցվել»․ Ոսկան Սարգսյան
121Երեկ, 17:12
Տասնյակ հազարավոր իրանցիներ միացել են Թեհրանի փողոցներով անցկացվող երթերին (տեսանյութ)
131Երեկ, 15:42
«Վեդիի ջրամբարի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 բնակավայրերի ոռոգումը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
108Երեկ, 15:18
«Նիկոլը Գոռավանում է. գյուղի ամեն ծառ ու թփի տակ մի դիպուկահար է պախկվել». Սյուզի Բադոյան
131Երեկ, 14:30