«Միայն թե չասեք, որ Նիկոլի հետ ընտրության գնալ չի լինի». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե առաջիկայում լինեն ԱԺ արտահերթ ընտրություններ, պետք է անպայման մասնակցել, բայց....
Ընդդիմությունը պետք է գոնե էս անգամ հասկանա, որ եթե միասնական մեծ կոալիցիայով չմասնակցի ընտրություններին, որևէ արդյունք չի լինելու:
Չմասնակցելը բերելու է զրո արդյունք և մարգինալացում: Երևանի ընտրությունները ապացուցեցին, որ չմասնակցելով դու քեզ դուրս ես դնում քաղաքական օրակարգերից:
Հիմա միայն թե չասեք, որ Նիկոլի հետ ընտրության գնալ չի լինի ու միայն թե չասեք, որ փողոցով եք իշխանություն փոխելու՝ գնացքը վաղուց գնացել է «թաղման բյուրոների» «հուժկու կոմիտեների» և նմանատիպ բոլոր բոլորների համար: Ստացվում է, որ նույնիսկ ընտրության գնալու ամենա եռանդուն քննադատները վերջում իրենք են քարոզելու ընտրությունների գնալը, ուղղակի հիմա չեն ուզում դա անկեղծ ասել, քանի որ իրենք չեն օրակարգ թելադրում և եթե հիպոթետիկ նրանք չգնան, կգնան մյուսները: Այո ստացվում է, որ չգնացողները կլինեն ավելի քիչ և կընդգրկվեն մարգինալ ուժերի ոչ այդքան երանելի կազմում: Այնպես որ թարգեք անիմաստ խոսելը և պատրաստվեք ընտրությունների, անկախ նրանից թե դա՝ երբ կլինի: Չմասնակցեք՝ ուրիշները հաստատ կմասնակցեն:
Իսկ ինչպես ռուսն է ասում՝ «свято место пусто не бывает»»։

«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
5819:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
14219:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
7817:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
8017:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
8216:12
«ԵԽԽՎ-ի զեկույցում անդրադարձ կա նաև ԲՀԿ-ի՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին․ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ»․ Իվետա Տոնոյան
7615:54
«Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին»․ Շոլտ Նեմեթ (տեսանյութ)
8315:36
«Արցախահայերի հարցերն ավելի շատ կապում եմ Ալիևի հետ»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8514:36