Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Առանց ԱՄՆ-ի օգնության՝ Ուկրաինան ստիպված կլինի տարածքներ զիջել Ռուսաստանին»․ Զելենսկի

«Առանց ԱՄՆ-ի օգնության՝ Ուկրաինան ստիպված կլինի տարածքներ զիջել Ռուսաստանին»․ Զելենսկի
940
Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2023 թ., 15:48

Առանց ԱՄՆ-ի օգնության՝ Ուկրաինան ստիպված կլինի տարածքներ զիջել Ռուսաստանին։ Այս մասին Վաշինգթոն այցի ժամանակ սենատորներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է The Washington Post-ը։
«Ուկրաինան չի դադարեցնի պայքարը, այնուամենայնիվ, առանց լրացուցիչ օգնության, հակամարտությունը կդառնա շատ ավելի դաժան, և ուկրաինացի զինվորականներն անխուսափելիորեն տարածքը կզիջեն լավ զինված հակառակորդին»,- ասել է Զելենսկին։
Լրագրողները նշել են, որ Զելենսկին չի կարողացել համոզել Կոնգրեսին՝ Կիևին մի քանի տասնյակ միլիարդ դոլարի օգնություն տրամադրել: