Ինչպես Օրբանի համար «մեկ բաժակ սուրճը» Ուկրաինային մոտեցրեց ԵՄ-ին. «Ռոսիյսկայա գազետա»
![]() 952 Շաբաթ, 16 դեկտեմբերի, 2023 թ., 21:54 «Ռոսիյսկայա գազետա»-ն գրում է՝ Օրբանի համար «մեկ բաժակ սուրճը» ճանապարհ բացեց Ուկրաինայի համար դեպի ԵՄ: «ԵՄ-ն որոշում է կայացրել բանակցություններ սկսել ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ։ Գագաթնաժողովում «կողմ» քվեարկելու համար եվրոպացի առաջնորդներն ստիպված են եղել շրջանցիկ ճանապարհներով դահլիճից հեռացնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որը նիստի ժամանակ ավելի քան 8 ժամ արգելափակել է այդ հարցի շուրջ քվեարկությունը: Իրավիճակը, որն ստեղծվել է ԵՄ գագաթնաժողովում, արժանի է հիմք դառնալու քաղաքական թրիլերի համար: Գագաթնաժողովից անմիջապես առաջ Հունգարիայի վարչապետի հետ բանակցություններ են վարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Թվում է, թե հենց նրանք էին հետագա սցենարի հիմնական մասնակիցները: Երբ թվում էր, թե նիստում ուկրաինական հարցի քննարկումը փակուղի է մտել, Շոլցը Օրբանին հրավիրել է սուրճ խմելու: Դժվար է կռահել՝ ինչ են նրանք զրուցել, սակայն դրանից հետո Օրբանը լքել է նիստերի դահլիճը: Եվ այդ պահին ԵՄ երկրների ղեկավարները քվեարկել են բանակցություններ սկսելու օգտին: Երբ Օրբանը վերադարձել է, գործն արդեն արված է եղել: Արդյունքում կարող էր թվալ, որ բոլոր կողմերն էլ հաղթող են ճանաչվել: Այդ քայլի համար Շոլցին համեմատել են «եվրոպական քաղաքականության մայր» Անգելա Մերկելի հետ: Կարծես թե միջադեպն ավարտին է հասել, սակայն Օրբանը Օրբան չէր լինի, եթե լուռ հաշտվեր իրավիճակի հետ: Նա որոշումն անվանել է «վատ» և հայտարարել, որ Հունգարիան հնարավորություն կունենա ևս «75 անգամ արգելափակել Ուկրաինայի անդամակցության գործընթացը»: Բանակցությունների մեկնարկը դեռ չի նշանակում, որ Ուկրաինան մի օր կմտնի ԵՄ։ Միայն հաջորդ տարվա մարտին պետք է հայտնվի գործընթացի սկզբնական «ճանապարհային քարտեզը», որը կարող է տևել տասնամյակներ: Հայտնի է Թուրքիայի օրինակը, որի հետ ԵՄ-ն բանակցություններ է սկսել դեռևս 2004 թվականին: Եվրոպացի պաշտոնյաները հույս ունեն, որ հետագայում իրավիճակը կփոխվի, և Հունգարիային, այնուամենայնիվ, կհաջողվի համոզել: Ինչպես հայտարարել Է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Քրոոն, «գործարքը հնարավոր է, բայց ոչ հիմա»»,- գրում է ռուսական թերթը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
