Ի՞նչ են պայմանավորվել ԵԱՏՄ նիստի մասնակիցները. #МИР24
![]() 622 Երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2023 թ., 10:18 Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարներն այսօր կհանդիպեն ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Այն կամփոփի անցնող տարին և կնախանշի ապագայի ծրագրերը։ Մի շարք պետությունների ղեկավարներ ժամանել են դեռ նախօրեին և մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Նիստի արդյունքները ներկայացնում է МИР 24-ը: «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում կայացած «եվրասիական հնգյակի» հանդիպումից առաջ ընդգծել է Եվրասիական տնտեսական միության յուրահատկությունը: Նա վստահ է՝ ԵԱՏՄ-ում համագործակցության մակարդակը զգալիորեն բարձր է, քան շատ միջազգային կազմակերպություններում: «Նախկինում վերլուծվել է բոլոր ասոցիացիաների աշխատանքը՝ ՇՀԿ, ԲՐԻՔՍ և այլն: Մենք ամենաառաջադեմն ենք: Ո՛չ ՇՀԿ-ն, ո՛չ ԲՐԻՔՍ-ը չունեն այսպիսի սերտ կապեր, չեն խոսում նույն լեզվով, ինչպես բոլորս՝ առանց թարգմանչի: Եվ, ամենակարևորը, տնտեսության մեջ չունեն միասնական տնտեսական տարածք: Մենք 10 տարում ԵԱՏՄ-ում կրկնապատկել ենք ապրանքաշրջանառությունը»,- ասել է Լուկաշենկոն: Անցնող 2023-ը բարդ էր Միության համար. երկրորդ տարին անընդմեջ Կազմակերպությունն աշխատում է արևմտյան պատժամիջոցների ճնշման ներքո: Բայց արդյունքները, որոնք ամփոփվել են, դրական են եղել: Օրինակ՝ Ռուսաստանից Ղազախստանով գազ է մատակարարվում Ուզբեկստան: «Փորձագետների կանխատեսմամբ՝ մյուս տարի գլոբալ տնտեսությունը կաճի չափավոր, եթե չասենք դանդաղ տեմպերով: Եվրասիական միությունը՝ լինելով համաշխարհային տնտեսության անբաժանելի մասը, 2 և 6 տրիլիոն դոլար արժողությամբ շուկայով, հնարավոր է, զգա այդ դանդաղումը։ Ուստի մենք պետք է առավելագույնս օգտագործենք առկա տնտեսական պահուստները և փոխշահավետ ինտեգրման առկա ներուժը»,- ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: «Ակտիվանում է ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրողների միջև համագործակցությունը: Կոոպերացիոն ապրանքների տեսակարար կշիռը փոխադարձ առևտրի ընդհանուր ծավալում 2022 թվականին աճել է մինչև 38%: Փուլ առ փուլ ավելանում է ազգային արժույթների մասնաբաժինը փոխադարձ առևտրում»,- ասել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Ընդհանուր ենթակառուցվածքի և միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը հիմնական խնդիրներից մեկն է, որը լուծել են Համագործակցության երկրները անցնող տարում: Բարեկեցության մակարդակը կախված է արտադրված ապրանքների և ծառայությունների ծավալից, համախառն ներքին արդյունքից։ Համագործակցության ինը ամիսների ընթացքում այն աճել է ավելի քան երեք տոկոսով: «Հայկական կողմը ողջունում է լիաֆորմատ համաձայնագրի ստորագրումը, որը կնպաստի Իրանի հետ առևտրատնտեսական, լոգիստիկ և տրանսպորտային կապերի ամրապնդմանը և թույլ կտա ամուր պայմանագրային հիմք դնել»,- ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հավելենք, որ յոթ տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրները 28 միլիարդ դոլարի շահույթ են ստացել։ Յուրաքանչյուր տարի միությունը նախագահում է մասնակից երկրներից մեկը։ Այս տարի Ռուսաստանն իր լիազորությունները կփոխանցի Հայաստանին»,- գրում է МИР 24-ը: |
«Իշխանությունը ձերբակալությունների նոր արարի մասին է հայտարարում». Տիգրան Աբրահամյան
2919:00«Այս իշխանությանը պետք է հեռացնել խաղաղ անհնազանդությամբ»․ Հովհաննես Ավետիսյան
3818:54«Որպես նախկին կին քաղբանտարկյալ՝ դատապարտում եմ այս գործելաոճը». Տաթևիկ Վիրաբյան
6018:48«Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով»․ Ուշակով
7718:44«Այս կլոունադան Սամվել Կարապետյանի կալանավորման շուրջ աղմուկը շեղելու համար էր». Տիգրան Քոչարյան
8118:36«Տարածվում է կեղծ տեղեկատվություն, թե «Սրբազան պայքարի» ձերբակալությունների հիմքերը տրամադրվել են իմ կողմից»․ Սուրեն Պետրոսյան
13018:30Բագրատ Սրբազանն ու մյուս ձերբակալվածները դատարանում են. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
12818:12«Իմ մաշկի վրա զգացել եմ՝ ոնց է այս ռեժիմը մարդու «գլխին սարքում»»․ Անժելա Էլիբեգովա
11618:00