Շվեդիան չեղարկել է Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման արգելքը
![]() 802 Չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2023 թ., 19:36 Շվեդիան չեղարկել է Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման էմբարգոն և սկսել պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիային արտահանման լիցենզիաներ տրամադրել, հաղորդում է Yeni Şafak թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարի հայտարարությունը: «Այն բանից հետո, երբ խորհրդարանական կոմիտեն ընդունեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության առաջարկը, տեղի ունեցավ իրադարձությունների ուշագրավ զարգացում: Հայտնի դարձավ, որ Շվեդիան երկարատև էմբարգոյից հետո սկսել է Թուրքիային արտահանման լիցենզիաներ տրամադրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- գրում է թերթը: 2019 թվականի հոկտեմբերին Շվեդիան էմբարգո էր սահմանել Թուրքիա պաշտպանական արդյունաբերության ոլորտում մատակարարումների վրա։ Դեկտեմբերի 26-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ պաշտպանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը, փաստաթուղթը փոխանցվել է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
