Ինչպես ստեղծվեց Սևանի ռազմական նավատորմը

Քչերը գիտեն, որ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին՝ 1919 թվականին, մի շարք հանգամանքներից ելնելով, Սևանա լճում ստեղծվել է ռազմական նավատորմ։ նավատորմը իր ռազմական նշանակությունը պահպանել է ընդամենը մեկ տարի, Հայաստանի խորհրդայնացումից հետո նավատորմի նավերը օգտագործվել են բեռնափոխադրումներրի համար։ Ըդհանուր առմամբ, նավատորմը բաղկացած է եղել 7 նավից, որոնցից 2-ը՝ խոշոր, 5-ն՝ ավելի փոքր նավեր էին։ Նավատորմը գոյատևել է մինչև 1950-ական թվականներ և վերացվել է, երբ կառուցվել է Սևանից դեպի Վարդենիս ձգվող ճանապարհը։
20-րդ դարի սկզբին Սևանա լճում ռազմական նավատորմ կառուցելու պատճառը 1918-1919 թթ․ Գեղարքունիքում սկսված թաթարական ապստամբություններն էին և հայ-թաթարական բախումները, որոնք պատմության մեջ մտել են «Զոդ» օպերացիա անվամբ։
1918 թ. ՀՀ Գեղարքունիքի մարզի հարավարևելյան հատվածում սրվեց հերթական կոնֆլիկտը. Վարդենիսի (այն ժամանակ՝ Բասարգեչար) շրջանի թաթարները խռովություն բարձրացրին ՀՀ իշխանությունների դեմ, հարձակումներ գործեցին շրջանի սակավաթիվ հայկական բնակավայրերի վրա՝ սպանելով և ունեզրկելով մարդկանց: Ապստամբության կենտրոն դարձնելով Զոդ (այժմ՝ Սոթք) գյուղը՝ մահմեդական առաջնորդները տարածաշրջանը հայտարարում են Ադրբեջանի մաս: Այս նպատակին հասնելու համար թաթարները նախապատրաստվում էին լուրջ գործողությունների․ կենտրոնացրել էին շրջանի մահմեդական գյուղերի երիտասարդությանը, Ադրբեջանից բերել էին հազարավոր վարձկան զինվորների՝ զինված հրացաններով և գնդացիրներով։
Հասկանալով ստեղծված վիճակի լրջությունը՝ նորանկախ Հայաստանի կառավարությունը լուրջ միջոցներ է ձեռնարկում ապստամբությունը տեղում ճնշելու ուղղությամբ։ Իրականացվում է «Զոդ» ռազմական օպերացիան, որը համակարգում էր գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը և տեղում գլխավորում էր Սարդարապատի հերոս, գեներալ-մայոր Դանիել Բեկ-Փիրումյանը։
Օպերացիան սկսվել է 1919 թ․ ապրիլի 14-ին և ավարտվել ապրիլի 18-ին, ինչի արդյունքում հայկական վերահսկողության տակ է անցել Սևանի ողջ ավազանը, շրջանը մաքրվում է ապստամբական ուժերից և Ադրբեջանից ներթափանցած զինված վարձկաններից, վերացվում է հայկական գյուղերի շրջափակումը։ Ըստ առկա տվյալների՝ հայկական կողմը ունենում է շուրջ 23 սպանված և 31 վիրավոր։
«Զոդ» օպերացիայի ավարտից հետո միջոցներ ձեռք առնվեցին Սևանի լճային նավատորմի ստեղծման համար, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1919 թ. սեպտեմբերի 12-ին։ Հայաստանի առաջին հանրապետության շրջանում Սևանի նավատորմը ղեկավարել է լեյտենանտ Նիկիֆորակին, ապա՝ լեյտենանտ Տարանովսկին, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ կապիտան Երվանդ Գասպարյանը։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
145Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
26716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
101515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
56713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
55612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50512.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63510.09.2026, 16:12