«Բոլոր 4 նիստերից բացակայել և 42 քվեարկության չի մասնակցել ավագանու 5 անդամ». Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան
![]() 271 Շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ., 01:18 Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստանը հայտնում է. «Երևանի քաղաքապետարանից անդրադարձել են ԹԻՀԿ հարցմանը՝ կապված Երևանի՝ 2023 թ․ սեպտեմբերի 17-ի ընտրություններով ձևավորված ավագանու անդամների՝ մինչև օրս տեղի ունեցած նիստերին հաճախելիությանը և հարակից հարցերին։ Այդուհանդերձ, ներկայացված տեղեկության վերլուծության արդյունքում առաջացել է լրացուցիչ պարզաբանումների կարիք, ուստի ԹԻՀԿ-ը կրկին դիմում է քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն ներքոհիշյալ հարցերի վերաբերյալ։ * Հաշվի առնելով այն, որ ավագանու 18.06.2009 թվականի թիվ 1-Ն որոշման 39-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերից մեկը ավագանու նիստերից անհարգելի բացակայությունն է՝ խնդրում ենք հստակեցնել, թե քվեարկության գրանցումների արձանագրումից զատ ինչպիսի ընթացակարգով են ֆիքսվում/արձանագրվում ավագանու անդամների հաճախումները ավագանու նիստերին: Նաև խնդրում ենք նշել, թե ինչպես են արձանագրվում ավագանու անդամների ելույթները, հարցերը և մասնակցությունը հանձնաժողովների նիստերին: Աղբյուրը` Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
