«Ուկրաինայում տեղի ունեցողն Ալմա-Աթայի հռչակագրի կոպիտ խախտում է». Փաշինյան

Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ալմա-Աթայի հռչակագրի կոպիտ խախտում է, և մեզ, ըստ էության, լրջորեն անհանգստացնում է, France 24-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է մտածում Ուկրաինայում պատերազմի մասին։
«Մեզ համար շատ կարևոր է Ալմա-Աթայի հռչակագիրը, որոհետև Ալմա-Աթայի հռչակագիրն ինչի՞ մասին է՝ երկու առանցքային բանի: Ընդ որում, Ալմա-Աթայի այդ հռչակագիրը ստորագրել են և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, և՛ Ադրբեջանը: Ընդ որում, Ալամա-Աթայի այդ հռչակագիրը սկսվել է Բելովեժյան համաձայնագրից, որը ստորագրել են Բելառուսը, Ռուսաստանը և Ուկրաինան: Այդ համաձայնագիրը, որին հետագայում Ալմա-Աթայում Խորհրդային միության նախկին ևս ինը հանրապետություններ միացել են, երկու բանի մասին է, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ և երկրորդը, որ ստորագրած խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ պետություններ, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը:
Հիմա Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբնությամբ, որը նաև մեր անվտանգության համար է շատ կարևոր, մենք տեսնում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ալմա-Աթայի հռչակագրի խախտում է, և մեզ, ըստ էության, լրջորեն անհանգստացնում է»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել
3320:12
«Հայ Եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողներն անիծվելու են». Զախարովա (տեսանյութ)
6120:06
«ՌԴ վերնախավում իրարամերժ գործընթացներ են․ Զախարովան ընդդիմանում է Պուտին»․ Կարեն Հեքիմյան
4219:54
«Առաջիկա շաբաթները կամ ամիսները վճռորոշ կլինեն Եվրոպայում խաղաղության համար»․ Մերց (տեսանյութ)
13119:25
«ՀՀ-ում ռուսական զորակազմի ներկայությունը կարգավորվում է երկկողմ պայմանագրերով, մենք մտադիր ենք պահպանել դրանք»․ Զախարովա (տեսանյութ)
9519:01
«Ուժեղ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի որևէ տիղմից արձան չի լինելու». Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
6018:48
«Մարդկանց քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատել եք»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
6118:42
«Բա ո՞նց եղավ, որ «Դաշնակցություն»-ը դարձավ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կամակատարը»․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
6018:30