«Նոր ճանապարհը ներառում է Տիգրանաշենով անցնող հատվածը». Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրեր առաջ խոսել էի Տիգրանաշենի մասին՝ նշելով, որ գյուղի՝ Հայաստանին պատկանելությունն ակնհայտ է ոչ միայն հայկական փաստաթղթերով, այլ նաև միջազգային։
Բոլորիս հայտնի է, որ Տիգրանաշենով է անցնում Մ2 միջպետական ճանապարհը: Եվ ահա Ասիական զարգացման բանկի (ADB) կողմից հաստատված «Հյուսիս–Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով» նախատեսված նոր ճանապարհը ներառում է Տիգրանաշենով անցնող հատվածը։
Ասիական զարգացման բանկը, 2019 թ․ պայմանագրում կատարված փոփոխությունների շրջանակներում, որպես պայմանագրի մաս հաստատել է նաև Հյուսիս-Հարավ ճանապարհը ներառող Հայաստանի քարտեզը, որտեղ որևէ անկլավ գոյություն չունի, իսկ Տրանշ 3-ը անցնում է Տիգրանաշենով։
Իսկ գիտե՞ք, թե ովքեր են Ասիական զարգացման բանկի բաժնետերերը։ Բանկի բաժնետերեր են հանդիսանում աշխարհի 69 երկրներ, որոնց թվում են՝ ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Շվեյցարիան, Թուրքիան, Իսրայելը։ Բանկի բաժնետերեր են նաև Հայաստանն ու Ադրբեջանը։
Նման փաստերը հերթական անգամ ակնհայտ են դարձնում, որ Տիգրանաշենի՝ Հայաստանին պատկանելության վերաբերյալ կասկածներն անհիմն են»:

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
6103:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
13400:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
8600:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
101Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
94Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
113Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
98Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
93Երեկ, 17:54