Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գնահատանք հայտնելով Նվիրապետական աթոռների գահակալներին՝ ժողովին իրենց ներկայացուցիչներին պատվիրակելու համար։ Այնուհետև Նորին Սրբությունը, գոհունակությամբ անդրադառնալով ԳՀԽ անդամների՝ Սուրբ Եկեղեցուն բերվող օգտակար ծառայությանը, հայցեց Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի աշխատանքների բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։
Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված են Եկեղեցու կանոնական և թեմական կյանքին, կանոնադրությանը, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանը և համայնքներում քրիստոնեական դաստիարակության զորացմանն առնչվող հարցեր։
Քննարկման նյութ կդառնան նաև եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները, Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը, Եկեղեցու առաքելության արդյունավորմանը վերաբերող այլ հարցեր»։

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
6703:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
14100:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
9100:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
106Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
95Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
114Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
99Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
94Երեկ, 17:54