Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Եթե ՀՀ պետական շահը պաշտպանող ԱԳՆ լիներ, ինչպե՞ս կարձագանքեր Ալիևի հայատյաց ելույթին». Տաթևիկ Հայրապետյան

«Եթե ՀՀ պետական շահը պաշտպանող ԱԳՆ լիներ, ինչպե՞ս կարձագանքեր Ալիևի հայատյաց ելույթին». Տաթևիկ Հայրապետյան
24
Այսօր, 19:12

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե ՀՀ պետական շահը պաշտպանող ԱԳՆ լիներ, ինչպե՞ս կարձագանքեր Ալիևի հերթական հայատյաց ելույթին
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին Իլհամ Ալիևն ընդունել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևին, Թյուրքական պետությունների կազմակերպության Մահմեդական կրոնական խորհուրդների ղեկավարների խորհրդի անդամներին և դիտորդներին, ինչպես նաև Յահյա Բաքուվիի միջազգային համաժողովի համակազմակերպիչներից և Կովկասի ժողովուրդների Գերագույն կրոնական խորհրդի անդամներից կազմված պատվիրակությանը։
Նրանց հետ հանդիպման ժամանակ ջանք ու եռանդ չի խնայել հայ ժողովրդի ու հայերի դեմ ուղղված ատելության հերթական քարոզի համար։
Ելութում կարմիր թելի պես անցնում է Հայաստանի/հայերի ապամարդկայնացման քաղաքականությունը։ Օգտագործվում են ձևակերպումների, ինչպիսիք են՝
«Հայկական պետության իրական դեմքը» (մզկիթների ենթադրյալ պղծումը խոզերի և անասունների միջոցով նկարագրելուց հետո);
«Գիշատիչ, կոռումպացված և արյունարբու ղեկավարներ»;
«Երեխաներ սպանողներ»;
«Այս վայրագությունը և այս ցեղասպանությունը»։
Շարունակում է շեշտել, թե իբր Ադրբեջանը եղել է «զոհի» կարգավիճակում՝ կիրառելով նման ձևակերպումներ
«Մեր ժողովրդի նկատմամբ իրականացվել է էթնիկ զտում... հայկական պետության էթնիկ զտման քաղաքականությունը»;
«Խոջալու քաղաքում արյունալի ցեղասպանություն է իրականացվել»;
«Մենք երբեք չենք մոռանա այդ վայրագությունները... այս հիշողությունը թույլ չի տա մեզ կրկին խաբվել քաղցր խոսքերով»։
Փորձում է հակադրություններով նսեմացնել Հայաստանին՝ օրինակ՝
«Ի տարբերություն Հայաստանի՝ մենք երբեք պատերազմ չենք վարել անզեն խաղաղ բնակչության դեմ»;
«Հայաստանը լիովին պարտվեց և ստորագրեց կապիտուլյացիայի ակտը»։
Եվ իհարկե անցնում է եվրոպացիների ու Արևմուտքի վրայով։ Ընդ որում՝ սա անում է արևմտյան դեսպաններին լավ օգտագործելուց հետո՝ որպես իր կողմից տարվող էթնիկ զտման քաղաքականության աջակիցներ։
Իսկ եթե ես լինեի ԱԳՆ-ի փոխարեն, կասեի՝ բա «ռասիստ ենք», դե արի գնանք Միջազգային քրեական դատարան, դուք էլ հայց ներկայացրեք, մենք էլ։ Բա էլ «զաձերժկան» ինչումն է, ինչո՞ւ եք ուզում միջազգային քրեական հայցերից հետ կանգնել։
Փաստացի, Ալիևը եղել ու մնում է նույն հայատյաց դիկտատորը, ում քաղաքականության կարևոր հենարաններից մեկը շարունակում է լինել հայերի ու Հայաստանի դեմ ատելության և ռասիզմի քարոզը։ Իսկ ով սա տեսնել չի ուզում, հոգ չէ, թող աչք փակի, բայց դրանից այդ ատելությունն իր հնարավոր վտանգավոր հետևանքներով չի վերանալու։ Արցախը մեզ դաժան դաս․․․»: