«2018-ից հետո ամենաբարձր ամբիոններից հնչող ամենասիրված թեզերից մեկն այն էր, թե ՀՀ-ում համակարգային կոռուպցիա այլևս չի լինելու». Մհեր Մելքոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «2018 թվականի հայտնի իրադարձություններից հետ ամենաբարձր ամբիոններից հնչող թերևս ամենասիրված թեզերից մեկն այն էր, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա այլևս չի լինելու։ Փաշինյանական իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե հովանավորչությունը, արտոնյալների դասը և պետական բյուջեի հաշվին հարստանալու արատավոր ավանդույթը մնալու են անցյալում։ Սակայն տարիներ անց իրականությունը բոլորովին այլ պատկեր է ցույց տալիս․ կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլև հարմարվել է նոր պայմաններին, ձեռք բերել նոր ձևեր և ծաղկել գրեթե բոլոր ոլորտներում։
-ԽԾԲ-ն՝ պետական ապարատի անբաժանելի մաս
Կադրային քաղաքականությունն ու աշխատանքի տեղավորման գործընթացը դարձյալ հենված են հայտնի «խնամի, ծանոթ, բարեկամ» (ԽԾԲ) սկզբունքի վրա։ Բավական է պարզապես բացել տեղական ինքնակառավարման մարմինների կամ համայնքապետարանների հաստիքացուցակները և ուսումնասիրել, թե ովքեր են զբաղեցնում առանցքային պաշտոնները։ Պաշտոնատար անձանց մտերիմները, ազգականները, ընկերներն ու կուսակցական թիմակիցներն անարգել հայտնվում են համայնքային կառույցներում՝ հաճախ առանց համապատասխան մասնագիտական որակավորման։
-Արագ հարստացում և կասկածելի գույք
Համայնքային չինովնիկների ու բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերն ու իրական ապրելակերպը խոսուն են։ Կարճ ժամանակահատվածում նրանք դառնում են խոշոր բիզնեսների, թանկարժեք անշարժ գույքի և ավտոմեքենաների տերեր։ Նկատելի է մի ուշագրավ օրինաչափություն․ գույքի ու ակտիվների մի մասը ձեռք է բերվում անգամ արտերկրում, ինչը ցույց է տալիս, որ նոր հարստացման տեմպերը որևէ կերպ չեն զիջում նախկին տարիների ցուցանիշներին։
-Տենդերներն ու շինթույլտվությունները՝ «յուրայիններին»
Տեղական մակարդակում կոռուպցիոն մեխանիզմներն առավել հստակ երևում են հետևյալ ոլորտներում․
-Գնումներ և տենդերներ․ Միլիոնավոր դրամների հասնող համայնքային տենդերները պարբերաբար շահում են ավագանու անդամների, նրանց ազգականների կամ իշխանության հետ ուղղակիորեն փոխկապակցված անձանց պատկանող ընկերությունները։
-Շինթույլտվություններ․ Քաղաքաշինության ոլորտում կասկածելի թույլտվությունների տրամադրումը դարձել է ամենաեկամտաբեր ուղղություններից մեկը։ Մինչ շարքային քաղաքացիները ամիսներով բախվում են բյուրոկրատական քաշքշուկների, արտոնյալ սուբյեկտները ստանում են կառուցապատման կանաչ լույս։
Այս իրողությունները վերացնում են բոլոր երկիմաստությունները և առաջ քաշում ուղղակի ու անհետաձգելի քաղաքական հարցադրում. եթե գործող իշխանությունն ի վիճակի չէր, չուներ անհրաժեշտ կամք կամ պարզապես նպատակադրված չէր արմատախիլ անելու համակարգված կոռուպցիան, ապա ի՞նչ իրավունքով էր տարիներ շարունակ հանրությանը պարտադրվում «անարատ կառավարման» կեղծ թեզը։
Եթե դուք անկարող էիք կոտրելու արատավոր մեխանիզմները կամ չէիք էլ պլանավորում պայքարել դրանց դեմ՝ նախընտրելով ինտեգրվել համակարգին, տիրանալ դրա լծակներին և պետական ռեսուրսները ծառայեցնել սեփական խմբային շահերին, ապա դա քաղաքական դավաճանություն է հանրային վստահության նկատմամբ։ Սա այլևս չի կարող որակվել որպես կադրային վրիպում կամ փորձի պակաս․ սա պետական ինստիտուտների նպատակային թուլացում է և հանրային միջոցների յուրացում՝ իշխանական կլանի հարստացման ու իշխանությունը պահելու նպատակով։
Երբ հովանավորչությունը, ապօրինի հարստացումն ու «յուրայինների» արտոնությունները դառնում են համակարգային վարկագիծ, վտանգվում են պետականության հիմքերը։ Քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ համակարգված թալանն ու կոռուպցիան հնարավոր չէ հավերժ կոծկել ամբիոնային հայտարարությունների հետևում։
Իրավական ու քաղաքական պատասխանատվության պահն անխուսափելի է....»:

«ՔՊ-ականներն ու ՀՅԴ-ականները վիճում են, թե ով է ավելի շատ բոլշևիկ». Միհրան Հակոբյան
2919:48
«2018-ից հետո ամենաբարձր ամբիոններից հնչող ամենասիրված թեզերից մեկն այն էր, թե ՀՀ-ում համակարգային կոռուպցիա այլևս չի լինելու». Մհեր Մելքոնյան
4019:36
«Եթե ՀՀ պետական շահը պաշտպանող ԱԳՆ լիներ, ինչպե՞ս կարձագանքեր Ալիևի հայատյաց ելույթին». Տաթևիկ Հայրապետյան
4019:12
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
5618:24
Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար
5718:06
«Բավակա՛ն է ձեր ապաշնորհ կառավարման հետևանքով ֆինանսական լրացուցիչ բեռ կրեն մեր հայրենակիցները»․ Գառնիկ Դանիելյան
6516:36
«Թեկնածու ծնողին սպառնում են, որ՝ տղեդ բանակում է ծառայում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
8913:30
«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին
8813:06