«Կառավարությունը մոլորեցնում է հասարակությանը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշված է, որ Զինված ուժերում ատեստավորման գործընթացին մասնակցել է 5800 զինծառայող:
Նույն զեկույցում նշվում է, որ ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվելու է 205 000-ից 470 000 դրամի չափով, ինչի արդյունքում որոշ դեպքերում ընդհանուր դրամական բավարարումը գրեթե կրկնապատկվելու է։
Ամեն ինչ, միգուցե, դրական կթվար կամ ուրախության առիթ լիներ, եթե կառավարությունն ակնհայտ կեղծիքի չգնար:
Զեկույցն այնպես է կազմված, որ տպավորություն է ստեղծվում, թե 5800 զինծառայող ատեստացիան բարեհաջող հանձնել է և 205000-470000 գումար ավել է ստանում:
Խնամքով թաքցվել է, թե ատեստացիայի մասնակիցների քանի տոկոսն է դրական ստացել և այդ 5800 զինծառայողից քանիսի աշխատավարձն է բարձրացվել:
Սա ես գրում եմ, որովհետև մեկ ամիս առաջ ՊՆ հարցում արել եմ և թվերին տիրապետում եմ, ուղղակի այդ թվերը գաղտնի գրությամբ է ներկայացվել և դրանք հրապարակելու իրավունք չունեմ:
Կառավարությունը ՊՆ զեկույցի նվազագույնն այս հատվածի շարադրմամբ մոլորեցնում է հասարակությանը, միայն կասեմ, որ այդ ցուցանիշների մանրամասն ծանոթանալն ինձ մեծ անհանգստություն և մտահոգություն է պատճառել»։

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
4407:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
8803:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
106Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
153Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
286Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
269Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
173Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
91Երեկ, 22:12