Նոր Նորքի ղեկավարի նստավայրի շենքի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է
![]() 551 Շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ., 17:30 2024թ․ փետրվարի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկում պարզելու Երևան քաղաքի Գայի պողոտա, 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ապակիներին, վարչական շենքի ավտոկայանատեղիում հետնամասը դեպի շենքը կայանված՝ ֆիզիկական անձի պատկանող «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակուն, ինչպես նաև հարակից «Հ․Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հետնամասում գտնվող առաջին հարկի ապակու վրա առերևույթ կրակոցներ արձակվելու հանգամանքները և հանցագործությունն առերևույթ կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներին, և նույն օրը երեկոյան երիտասարդը ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին և նրան ներկայացվել է մեղադրանք: Վերջինիս բնակության հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է թվով 15 փամփուշտ, իսկ նրա կողմից շահագրոծվող «Նիսսան» մանիշի ավտոմեքենայում կատարված խուզարկույամբ հայտնաբերվել և առգրավվել է զիպ փաթեթ, որի մեջ եղել է դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ՝ ընդհանուր շուրջ 1,5 գրամ քաշով, ինչպես նաև 1 փաթեթ, որի մեջ առկա է եղել 5 հատ կարմիր գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ՝ ընդհանուր 11.02 գրամ քաշով զանգվածով, որոնցով նշանակվել է փորձաքննություն։ Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է մասամբ և մեղադրյալի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ |

«Ալի Լարիջանին սպանվել է»․ Իսրայել Կաց
8613:58
ՑԱՀԱԼ-ը հայտնել է «Բասիջի» հրամանատարին սպանելու մասին
11613:36
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական թիրախներին (տեսանյութ)
15113:22
«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է կալանավորի դի
11412:54
ՑԱՀԱԼ-ը հարվածներ է հասցրել Իրանի անվտանգության մարմինների հրամանատարական կենտրոններին (տեսանյութ)
16612:25
«Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ»․ #SNN
14511:52
Իրանը ոչնչացրել է Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռադարային կայանը
18011:36
«Աֆղանստանի վրա Պակիստանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի»․ #Tolonews (տեսանյութ)
24109:31
