14 տարեկան տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ՆԳՆ բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի օտար մարմին» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխային արդեն տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Մինչ աշխատակիցները պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, արդեն նշված ԲԿ-ում հետազոտման արդյունքում պարզվել է, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ։ Վեդու ոստիկանները պարզել են, որ նա Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Սիսակ Ա-ն է։ Հունիսի 6-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում տղան իրենց տան բակում իրենց պատկանող օդաճնշիչ հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել ու դիպչել կրծքավանդակին։

Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
82Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
206Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
148Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
239Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
122Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
103Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
111Երեկ, 14:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
328Երեկ, 12:36