«Ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը»․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Նիկոլ Փաշինյան, ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը» գրառմամբ։
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ընդդիմության ձայները կեղծված են և ընդդիմությունը լեգիտիմ չէ, այդ ձայները ձեռք է բերել ընտրակաշառքով։ Լսի՛ր, Նիկոլ Փաշինյան, այս երկրում եթե կա մի ընտրակեղծարար, դա ու ես, եթե կա մի ոչ լեգիտիմ սուբյեկտ, դա դու ես և քո քաղաքական թիմը։
Իսկ ընդհանրապես այս ձեռագիրը նույնն է, բան չի փոխվել իրենց մոտ․ հանձնել Արցախը՝ ասել, որ նախկիններն են արել, կեղծել ընտրությունները՝ մեղքը բարդել ընդդիմության վրա։
Եվ այս ամենի իմաստը ո՞րն է․ շարունակ խուսափել պատասխանատվությունից, մեղքը բարդել այլոց վրա։ Ինչո՞ւ է այս պահին սա անում. որպեսզի ապալեգիտիմացնի ընդդիմությանը և դրանից հետո բոլորը հանցագործությունները, բռնաճնշումները, ապօրինությունները ընդդինության նկատմամբ լինեն արդարացված։ Չի ստացվելու․․․»,- ասվում է տեսանյութում։

«Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի Արևմուտքի օգնության վրա»․ Նարիշկին
1215:27
«Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնությունը կարևոր խթան է մեր երկրի համար»․ Արտակ Զաքարյան
1715:18
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
4015:16
«Տեղի է ունեցել պետական հեղաշրջում՝ ԿԸՀ-ի ձեռքերով». Սուրեն Սուրենյանց
3515:06
«Ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
3814:42
«Ժամանակ կանցնի և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը»․ Արման Աբովյան
4214:36
«Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը»․ Ալիև
6814:34
«Ի՞նչ կապ ունի այստեղ Թուրքիան»․ Հակոբ Բադալյան
3814:18