«Ժամանակ կանցնի և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ խոսք, շշշաաաատտտ հետաքրքիր է ստացվում..., Իրանը և ԱՄՆ-ն համաձայնության եկան հրադադարի շուրջ և փաստացի ստորագրեցին խաղաղության շրջանակային փաստաթուղթ։
Պարզապես հիշեցնենք, որ այդ փաստաթուղթը ստորագրել են այն նույն Իրանը, որը Սյունիքի անձեռնմխելիությունը դիտարկում է որպես իր ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս, և այն նույն Թրամփը, որը ծրագրում է իրականացնել TRIPP նախագիծը հենց Սյունիքի տարածքում։
Դեռ մեկ ամիս առաջ սա անհնարին էր թվում, սակայն Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի միջնորդությամբ դա հնարավոր դարձավ։
Հիմա հիշեք, թե ինչպես էին իշխանության անգրագետ ներկայացուցիչներն ու նրանց սազանդարները փորձում վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին, երբ նա ասում էր, որ Պակիստանի միջնորդական ներուժը կարող է օգտագործվել մեր օգտին։
Մարդիկ, որոնք իրենց կյանքում երկու գիրք էլ չեն կարդացել, սկսել էին զբաղվել «աշխարհաքաղաքական վերլուծություններով»՝ փորձելով վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին։
Տեսաք ինչ եղավ ...
Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը։
Մնում է միայն մի փոքր սպասել»։

«Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի Արևմուտքի օգնության վրա»․ Նարիշկին
1215:27
«Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնությունը կարևոր խթան է մեր երկրի համար»․ Արտակ Զաքարյան
1715:18
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
4015:16
«Տեղի է ունեցել պետական հեղաշրջում՝ ԿԸՀ-ի ձեռքերով». Սուրեն Սուրենյանց
3515:06
«Ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
3814:42
«Ժամանակ կանցնի և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը»․ Արման Աբովյան
4214:36
«Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը»․ Ալիև
6814:34
«Ի՞նչ կապ ունի այստեղ Թուրքիան»․ Հակոբ Բադալյան
3814:18