«Կեցցե՛ ՀՀ հպարտ հարկատուն, և կեցցե՛ն այն հարկերը, որ վաղն են գալու». Կարեն Վրթանեսյանը հեգնում է

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հեգնել է Նիկոլ Փաշինյանի՝ հարկահավաքության մասին հայտարարությունները. «Սիրելի ժողովո՛ւրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ հարկատուներ։
Ես վերջերս հասկացա, որ անիմաստ է բանավիճել, թե ինչպես պետք է կոչվի դպրոցում պատմության առարկան... Մենք պետք է ինքներս մեզ հարցնենք. «Արդյոք մեզ ընդհանրապես այսպիսի պատմություն պե՞տք է»։
Մտածեք. ի՞նչ լավ բան կա հայ ժողովրդի պատմության մեջ. միայն կորուստներ, միայն կոտորածներ ու նահանջ։ Մեր պատմությունը սկսվել է բռնությամբ (հայ տղամարդը սպանել է արտասահմանցի բարձրաստիճան պաշտոնյայի) ու տրամաբանորեն շարունակվել է բռնությամբ։
Երկար եմ մտածել, թե ինչու է այդպես ու վերջապես հասկացել. բանն այն է, սիրելի ժողովուրդ, որ մենք երբեք չենք սիրել հարկեր վճարել։ Հայկը չի ցանկացել հարկ վճարել Բելին ու սպանել է նրան։ Հարևան երկրի պաշտոնյայի, պատկերացնո՞ւմ եք։
Ըստ էության, այս բոլոր կորուստները, այս բոլոր կոտորածները հետևանք են այն բանի, որ խուսափել ենք հարկեր վճարելուց։ Փաստացի եղել ենք վատ քաղաքացիներ։ Մեզ էլ, բնականաբար, կոտորել են։
Այսպես այլևս չի կարող շարունակվել։ Սա շատ ցավալի իրողություն է, բայց մենք պետք է այն ընդունենք ու պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, հարկերը պետք է վճարենք։
Ընդհանրապես կարիք կա փոխելու այս պետության ամբողջ կոնցեպցիան։ Մեր զինանշանի վրա պետք է ՀԴՄ-սարք պատկերաված լինի. դա կլինի աշխարհի մասշտաբով աննախադեպ խիզախ և անկեղծ քայլ։
Մի լավ նորություն էլ ունեմ բոլորիդ համար, սիրելի ժողովուրդ, սիրելի հարկատու...
Այսուհետ ՀՀ բնակիչների բազմաթիվ խնդրանքներով մայիսի ութը կնշվի՝ որպես հարկատուի օր։
Եվ այսպիսով, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության հպարտ հարկատուն և կեցցե՛ն այն հարկերը, որ վաղն են գալու»։

«Հենց սկզբից են ասել, որ քաղբանտարկյալներ ենք դարձնելու». Արսեն Բաբայան
1423:06
«Սա կոտորած է, և այն պետք է դադարեցվի». Թրամփը՝ Ուկրաինայում պատերազմի մասին
5722:37
Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձ կալանավորել է, մեկն էլ՝ ձերբակալվել
3822:00
Հրապարակվել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը
5321:36
Ռուբեն Վարդանյանը տառապում է ադրբեջանական բանտում. Չեխական մամուլ
5421:24
Կենդանաբանական այգին՝ Գագիկ Ծառուկյանի տանից տեղափոխված առյուծի անկման մասին
7121:00
Ինչպես են տասնյակ ուժայիններ տապալում Գագիկ Ծառուկյանին ու ձեռնաշղթաներ հագցրած՝ տանում (տեսանյութ)
7820:42
Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը կդադարեցվի
6318:42