Պայթյունից տուժած կինը մահացել է

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասում փետրվար 5-ի պայթյունից տուժած 86-ամյա Ռոզա Նազարյանը մահացել է։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասաց Նոր Արեշի 34-րդ փողոցի բնակիչներից մեկը։
«Ռոզա տատիկը մի քանի օր առաջ մահացել է։ Երեկ նրա հուղարկավորությունն էր։ Այնքան լավ կին էր, բոլորս շատ էինք սիրում նրան»,- ասել է նա։
Տարեց կինը շուրջ 3 շաբաթ «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է եղել, մահացել է հենց այնտեղ։ Փետրվարի 25-ին կնոջը հուղարկավորել են։
Հիշեցնենք՝ փետրվարի 5–ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տներ, ևս մի քանի տներ վնասվել են։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ Ռոզա Նազարյանին (ծնված 1938 թ․) և 23-րդ տան բնակիչ Հրանտ Սարգսյանին (ծնված 1994 թ․)։ Ավելի ուշ տղամարդուն տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն։
Փլատակներից դուրս են բերվել նաև ամուսինների դիեր։ Մահացածներն են 43-րդ տան բնակիչներ 37-ամյա Հայկ Սողոմոնյանը և 54-ամյա Գայանե Եղոյանը։
Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
202Երեկ, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
484Երեկ, 13:00
Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել (տեսանյութ)
349Երեկ, 11:49
Ղազախստանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի
540Երեկ, 11:24
Ուկրաինան հարվածել է Պերմի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
303Երեկ, 10:36
Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
188Երեկ, 10:24
Փեսային միտումնավոր մահացու վրաերթի ենթարկած աներորդին ներկայացել է ոստիկանություն
21224.09.2026, 19:42
Ղազախստանում Կասպից ծովի ափին զորավարժությունների ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել (տեսանյութ)
46924.09.2026, 16:12