«Ունենալու ենք տեղաբնիկ բնակչության փոխարինում բռնի տեղահանվածներով». Հայկ Խանումյան
![]() 386 Հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ., 02:06 Արցախցի նախկին պաշտոնյա Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ կառավարությունն առաջարկում է Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների երկարաժամկետ լուծման, մասնավորապես բնակարանային ապահովման համար շնչին հատկացնել 3 մլն դրամի ԲԳՎ/սերտիֆիկատ (անչափահասներին անհատույց, չափահասներին՝ գումարի վերադարձի պայմանով)։ Ընդ որում, բնակարանների գնման վկայականները տրվելու են 5 տարվա ընթացքում։ Եթե լուծումը սերտիֆիկատն էր, հարց է, ինչո՞ւ էին 6 ամիս մտածում․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին որոշումն ընդունեին, գնային առաջ, նամանավանդ, որ նման փորձ ունեն։ Պետք է փաստել, որ արցախցիների ու նրանց ներկայացուցիչների հետ խնդիրների լուծման քննարկումներ կառավարության կողմից չի եղել։ Միայն վերջերս Տիգրան Խաչատրյանը հրավիրել էր որոշ ներկայացուցիչների՝ ասելու այն, ինչ ասաց երեկ Պ․Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ։ Կառավարությունը հաշվի չի առել ոչ միջազգային խորհրդատվական կազմակերպության ներկայացրած առաջարկները, ոչ արցախյան որոշ շրջանակների կողմից ներկայացված առաջարկները։ Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«Նիկոլը «համաժողովրդական սիրո» ալիքի վրա ընտրվելու գաղափարից ձեռք է քաշել»․ Աղասի Ենոքյան
9502:06
«Ով չի նայել, ծիծաղելու լավ առիթ է բաց թողել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
17801:24
«Ցավն այն է, որ Փաշինյանը ոչ թե իր գլուխն է պատին խփում, այլ՝ Հայաստանի»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
16101:18
Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ
15501:04
«Փաշինյանն անպատասխանատվության մարմնավորումն է»․ Արթուր Դանիելյան
17700:30
«Անամո՛թ, սա պետական դավաճանություն է, թշնամու կողմն անցնել է»․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
19000:12
«Նիկո՛լ, հերիք է խաբես․ դասատուներին ասում են՝ ազատման դիմում գրի, եթե ՔՊ-ին չես աջակցելու»․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
166Երեկ, 23:54
Սարավան-Գորայք ավտոճանապարհին բուք է (տեսանյութ)
127Երեկ, 23:18
