«Հայաստանին ուշքի բերելու՝ ՌԴ-ի և Իրանի գործիքները ցավոտ են լինելու, ընդհուպ` Բաքվի հարձակում». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման այսօրվա հյուրն է եղել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա մտավախություն է հայտնել, որ ռուսական կողմը կդրդի Բաքվին տարածաշրջանում հարցերը լուծել այնպես, ինչպես ՌԴ-ին է ձեռնտու։ «Խոսքը միջանցքի ու դրա ռուսական վերահսկողության մասին է։ Ալիևը վերջին ամիսներին այս հարցում խոսում է Ռուսաստանի շահերից։
Հայաստանին ուշքի բերելու՝ ՌԴ և Իրանի գործիքները ցավոտ են լինելու, ընդհուպ՝ Բաքվի հարձակում։ Փաշինյանն, իր հերթին, լեգիտիմ իրավունք է տալիս ՌԴ-ին՝ չմիջամտել Հայաստանի դեմ հնարավոր պատերազմին։ Ռուսներն իրենց անգործությունը հիմնավորում են Փաշինյանի վարքագծով։
Փաշինյանն ասում է, որ Ուկրաինայի հարցում ՌԴ դաշնակիցը չէ, Մոսկվան էլ կասի՝ ՀՀ դաշնակիցը չէ Ադրբեջանի դեմ պատերազմում։
Ասելով՝ գուբեռնիա չենք, իշխանությունները Հայաստանը տանում են ուղիղ գուբեռնիա դառնալու ուղղությամբ»,- նշել է քաղաքագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
11100:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
149Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
240Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
237Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
132Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
230Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
218Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
203Երեկ, 14:25