«Քննչական մարմիններն ու դատախազությունը որդեգրել են հանցագործությունների բացահայտման զազրելի մարտավարություն»․ Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չգիտեմ, թե որ հիվանդագին ուղեղում է ծնվել ու կյանքի կոչվել այս հրեշավոր գաղափարը։
Քննչական մարմիններն ու դատախազությունը որդեգրել են հանցագործությունների բացահայտման զազրելի մարտավարություն։
Մարտավարությունը հետևյալն է․ կալանքի միջնորդություն ներկայացնել այն անձի վերաբերյալ, ով օգտվելով լռելու իր իրավունքից կամ ընդհանրապես ցուցմունք չի տալիս, կամ ցուցմունքով հերքում է իր մեղավորությունը, կամ տալիս է ոչ այն աստիճանի խոստովանական ցուցմունք, որն ակնկալում է քննչական մարմինը։ Դատարանների կողմից, կալանքի միջնորդության դակումից հետո, առաջարկ է արվում տալ վարույթն իրականացնող մարմնի համար ցանկալի ցուցմունք և փոխել խափանման միջոցը։ Կան մեղադրյալներ, որ գործարքի չեն գնում։ Կան նաև նրանք, որոնք նահանջում և տալիս են այդ ցուցմունքները։
Եվ այս իրականության պայմաններում մի հարց է ինձ հետաքրքրում․ էլ ում են պետք իրավաբանական ինստիտուտներն ու համալսարանները, ում են պետք տարատեսակ դասընթացները, քրեաբանական ու քրեագիտական գրականությունը, երբ կա մեկ գործելաոճ ու ձեռագիր, կա մեկ հակաիրավական ալգորիթմ՝ կալանք-ցուցմունք-ազատություն»։

«Գարշելի բառակույտի կնքահայրը չի հասնի իր նպատակին, եթե մերժենք նախաձեռնությունը»․ Ռուբեն Մելիքյան
4216:48
«Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը»․ Արմեն Հովասափյան
8313:36
«Եղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8913:12
«Այս իշխանությունը հատել է բոլոր կարմիր գծերը». Հակոբ Տեր-Խաչատուրյան (տեսանյութ)
9112:00
«Պայթյունի զոհերի ընտանիքները, վիրավորները և անհետ կորածների հարազատները պետք է ունենան հստակ կարգավիճակ»․ Մանե Թանդիլյան
10311:18
«Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսին էլ եք ջնջելո՞ւ»․ Արտակ Հովհաննիսյան
10810:12
Թրամփը զվարճացրել է Սի Ծինփինին՝ Բայդենի դիմանկարի փոխարեն տեղադրված ավտոգրիչի լուսանկարով (տեսանյութ)
24709:31
«Սկսում ենք վերադառնալ Երևան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8808:54