Տղամարդը շանտաժի է ենթարկել մինչամուսնական սեռական կյանքով ապրած կանանց
![]() 262 Երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ., 19:06 «Իրավաբան»-ը հաղորդում է, որ Պ․ Պ-ն, ում մեղադրանք է առաջադրվել ավելի քան 2 մլն հափշտակելու համար, քննությամբ չպարզված հանգամանքներում՝ տեղեկանալով, որ Մ․ Հ․-ն մինչև ամուսնանալը սեռական հարաբերություններ է ունեցել տարբեր անձանց հետ, և պարզելով նրա հեռախոսահամարը, զանգահարել է վերջինիս, ներկայացել Արման Հունանյան կեղծ տվյալներով՝ որպես ոստիկանության աշխատակից։ Մեղադրյալը հայտնել է, որ ճանաչում է կնոջը և նրա ամուսնուն, տեղյակ է, որ Մ․ Հ․-ն մինչև ամուսնանալը սեռական հարաբերություն է ունեցել տարբեր անձանց հետ, որոնց վերաբերալ ունի տեսանյութեր և լուսանկարներ։ Նա շանտաժի է ենթարկել տուժող անձին՝ ասելով, որ կհրապարակի նշված լուսանկարներն ու տեսանյութերը։ Բացի այդ, Պ․Պ․-ն, հեռախոսազանգով ծանոթանալով Թ․ Հ․-ի հետ, խաբել և ներկայացել է Արմեն անվամբ, խաբեության եղանակով հափշտակել է 420.000 ՀՀ դրամ արժողությամբ 3 հատ ոսկյա մատանի, 1 հատ ոսկյա շղթա, 1 զույգ ոսկյա ականջօղեր, ինչպես նաև մաս-մաս՝ առձեռն և բանկային փոխանցումների միջոցով փոխանցված 500.000 ՀՀ դրամ գումարը՝ ընդհանուր հափշտակելով 920.000 ՀՀ դրամ: Փետրվարի 28-ին գործը վերադարձվել է հսկող դատախազին՝ առանց վարույթ ստանձնելու․ ըստ քրեական դատավարության օրենսգրքի 206 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե մեղադրյալը կալանավորված է, ապա մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին դատարան է հանձնվում ոչ ուշ, քան մեղադրյալի կալանքի ժամկետը լրանալուց 15 օր առաջ։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
