«Հանրության ուշադրությունը շեղելու համար Նիկոլ Փաշինյանն Ամիրյան փողոցն անվանակոչեց Պապ թագավորի անունով». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը հայտնի չէ, Ռուսաստանը Հայաստանից պահանջում է այդ հարցում հստակ կողմնորոշվել, Եվրամիությունում էլ աղքատ, կոռումպացված Հայաստանին չեն սպասում, սակայն Ռուսաստանի դեմ քայլերը խրախուսում են։ Հայաստանի տնտեսական զարգացման մոդելն այպես էլ չընդունվեց ու չկիրառվեց, Երևանում շինարարական բումի առաջիկա անկումը, Ռուսաստան գյուղմթերքների, կոնյակի արտահանման արգելքը, Ռուսաստանից դրամական փոխանցումների անկումը կարող են տնտեսության մեջ ճգնաժամ առաջացնել։ Մանավանդ, որ Հայաստանի բանկերը գերշահույթներ ստանալով՝ Հայաստանի իրական տնտեսությունը, դրա զարգացումը չեն ֆինանսավորում։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքված չէ, Ալիևն առաջիկայում նոր զիջումներ անելու պահանջ է ներկայացնելու Նիկոլ Փաշինյանին։ Այս ամենից հանրության ուշադրությունը շեղելու համար Նիկոլ Փաշինյանն Ամիրյան փողոցն անվանակոչեց Պապ թագավորի անունով։ Հետո էլ ընդդիմադիրների նոր խմբի կձերբակալեն, մինչև հանրությանն ապակողմնորոշելու համար նոր թեմաներ գտնեն։ Իսկ Հայաստանի չլուծված հարցերը մի օր մեծ ականների նման պայթելու են»:

««Շինաղբի» անվան տակ գողացել են որակյալ բետոնե տոմետները». Արթուր Չախոյան
3014:18
«Հանրության ուշադրությունը շեղելու համար Նիկոլ Փաշինյանն Ամիրյան փողոցն անվանակոչեց Պապ թագավորի անունով». Ոսկան Սարգսյան
4014:00
«Համեմատեք՝ Նադիրն ո՞ւր, Նիկոլն ո՞ւր». Արմեն Հովասափյան
6412:24
«Պետության Համապարփակ ուժի տեսանկյունից Հայաստանը թեև ունի պոտենցիալ, սակայն այն չիրացված ներուժ է». Արա Պողոսյան
5111:48
«Արցախի վերադարձի և Ադրբեջանում հալածյալների ազատության դրոշը նոր գույներ է ստանալու». Հովհաննես Իշխանյան
7111:42
«Դոնալդ Թրամփը հայտնվել է շատ բարդ իրադրության մեջ». Գարիկ Քեռյան
7510:30
Իրանը հարձակվել է Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ութ թիրախների վրա (տեսանյութ)
11809:52
«Այս օրը բախվում էին անհարինն ու իրականությունը, բարոյականությունն ու անբարոյականությունը». Լիլիթ Գալստյան
7809:18