«Համեմատեք՝ Նադիրն ո՞ւր, Նիկոլն ո՞ւր». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի դեպ, ես բնավ համակարծիք չեմ այն մոտեցմանը, որ Հայաստանը երբևէ ասպատակած մահմեդական արշավանքները, կոնկրոտ եկեղեցու մասով, մշտապես խնդրահարույց է եղել:
Մասնավորաբար, դիտարկենք այս դրվագը:
1734թ. Նադիր շահը, երբ ժամանում է Էջմիածին, կոշիկները հանում է, մտնում եկեղեցի, մասնակցում պատարագին։ Ավելին, շահը ծնկի գալիս և արցունքն աչքերին աղոթում քրիստոնյաների հետ միասին: Դա ցնցող տպավորություն է թողնում ժողովրդի վրա։
Ըստ էության՝ Պարսից շատ այլ շահեր, ինչպես նաև Օսմանյան սուլթաններ մինչ այդ դեպքն էլ տարբեր առիթներով մտել էին հայոց եկեղեցիները, սակայն երբեք չէին աղոթել:
Հոգևորականները ոգևորվում են Նադիրի ծնկաչոք աղոթքից և ժողովրդին կոչ անում ամեն կերպ աջակցել շահին (նշենք, որ շահի նախորդ արշավանքի ժամանակ եկեղեցին չեզոքության կոչ էր արել):
Ի դեպ՝ քչերը հավանաբար գիտեն, որ Նադիր շահի թագադրման ժամանակ նրա զենքը կապել է (թագադրման հիմանական արարողությունը) Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսը, ով բավական լավ հարաբերությունների մեջ էր վերջինիս հետ։ Ավելին, շահի վստահությունը շահելով՝ կաթողիկոսը վերականգնել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կալվածատիրական իրավունքները։ Դրանից բացի՝ Կրետացու անմիջական միջնորդությամբ, խանը թույլատրել է Մելիք Հակոբջանին Երևանում հիմնել դրամատուն և կտրել արծաթե ու պղնձե դրամներ:
Հիմի դե համեմատեք՝ Նադիրն ո՞ւր, Նիկոլն ո՞ւր»:

«ՀՀ-ում քանի՞ երեխա կարող էր անվճար երաժշտական կրթություն ստանալ, եթե պետբյուջեով չկազմակերպվեին այդ համերգները». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3412:54
«Նոր սարքավորումները փոխել են ուղեղը մարզելու անհրաժեշտությունը. ո՞նց ենք դպրոցում աշխատում կենտրոնացման վրա». Սոնա Ղազարյան
6612:00
«Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico
15411:49
«ՀՀ-ի սպորտում ահավոր մեծ է իներցիան, որը գալիս է Սովետական Միությունից». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
7311:24
«Քրեական վարույթով հիմնավորվել է՝ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
8011:00
«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան
7710:30
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6610:00
«Միայն Փաշինյանն իր քպ-ականներով կարող էր այնպես անել, որ մարդիկ սկսեն վախենալ «խաղաղություն» բառից». Արա Պողոսյան
8409:06