Կիրակի, 28 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Արցախի վերադարձի և Ադրբեջանում հալածյալների ազատության դրոշը նոր գույներ է ստանալու». Հովհաննես Իշխանյան

«Արցախի վերադարձի և Ադրբեջանում հալածյալների ազատության դրոշը նոր գույներ է ստանալու». Հովհաննես Իշխանյան
58
Այսօր, 11:42

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ ամբողջ ինքնությունը ամբողջացված է մեկ արտահայտության մեջ «Զզվում եմ Արցախից»:
Ադրբեջանցիների ինքնությունը ամբողջացված է մեկ այլ արտահայտության մեջ «Զզվում եմ հայերից»:
Եթե խորամանկես, այս ռասիստների դեմ շատ մեծ երևակայություն պետք չի ունենալ հաջողության հասնելու համար, պարզապես պիտի Արցախի վերադարձի անունը արցախյան շարժում չդնես, իսկ հայերի իրավունքների պաշտպանության անունը հայերի պաշտպանություն չդնես:
Արցախի վերադարձի և Ադրբեջանում հալածյալների ազատության դրոշը էսպես, թե էնպես նոր գույներ է ստանալու»: