«Դոնալդ Թրամփը հայտնվել է շատ բարդ իրադրության մեջ». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է շատ բարդ իրադրության մեջ: Ստանձնելով պաշտոնը, նա ձգտում էր շատ արագ թագադրվել խաղաղության դափնեպսակով և հավերժանալ պատմության մեջ որպես մեծագույն խաղաղարար: Իհարկե, նրա համար ամենամեծ հաղթաթուղթը կլիներ ուկրաինական պատերազմի ավարտը: Այս ձգտումն էր, որ նրան տարավ Այլասկա և Պեկին: Նույնիսկ ստեղծեց նոր կառույց, «Խաղաղության խորհուրդ»: Այնուհետև սիստեմատիկ ճնշումների ուղիով փորձեց խաղաղեցնել իր եվրոպական դաշնակիցներից առաջատար եռյակին՝ Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային, որպեսզի նրանք ևս աջակցեն: Բայց չստացավ այդ աջակցությունը, նրանք մնացին Ռուսաստանին, հանուն Եվրոպայի, պարտության մատնելու ծրագրին հավատարիմ: Հավանաբար նա կհաջողեր, եթե մնար միայն ուկրաինական թեմայի մեջ և բոլոր ռեսուրսները կենտրոնացներ այս ճակատում: Սակայն թողնելով մի գործը անավարտ, նետվեց իրանական «սև խոռոչի» մեջ, որտեղ Իսրայելի դրդմամբ պատերազմ սանձազերծեց մեծ ու կործանարար հետևանքներով: Հանրապետական կուսակցության լիդերը խաղաղության ջատագովից դարձավ պատերազմի հեղինակ և հրձիգ: Պատմության մեջ այսպիսի կտրուկ շրջադարձի օրինակ դժվար, թե գտնվի: Այս ծայրահեղ տեղաշարժերը և անկանխատեսելի որոշումները Իրանի հարցով, խորը ճեղքվածք են առաջացրել նաև արևմտյան բևեռի ներսում: Հավաքական Արևմուտք հասկացությունը արդեն չի կիրառվում: Իրանի դեմ պատերազմի արդյունքներն էլ անհասկանալի և տարօրինակ իրավիճակ են ստեղծել: Վաշինգտոնն ու Թեհրանը միաժամանակ դիրքավորվել են որպես հաղթանակած կողմ: Փխրուն հրադադարի պայմաններում 60-օրյա ժամկետում նրանք պետք է հասնեն հաշտության պայմանագրի կնքման: Թերևս դժվար է հիշել պատմության ընթացքում մեկ այլ իրավիճակ, երբ պատերազմից հետո բանակցողների մեջ հաղթողի ու պարտվողի կարգավիճակը որոշված չէ: Այս հանգամանքը մեծապես թուլացրել է Թրամփի դիրքերը, թե երկրի ներսում, թե միջազգային ասպարեզում: Դա երևաց Մեծ Յոթնյակի վերջին գագաթնաժողովում: Նա ստիպված էր վերադառնալ ուկրաինական ճակատում ՌԴ-ի դեմ պատերազմում նատօյական դաշնակիցներին աջակցելու նախկին դիրքորոշմանը: Եվ արդյունքը երևում է: Մի քանի անգամ ավելացել են ռուսական տարածքներին հասցվող հեռահար հարվածները, բազմապատկվել է նաև զոհերի թիվը: Կրեմլից հիշեցնում են միջուկային զենքով հակահարվածի հնարավորության մասին, որը քանի գնում ավելի հավանական է դառնում: Փաստորեն խաղաղության փոխարեն աշխարհը կանգնեց միջուկային պատերազմի իրական վտանգի առջև, ուկրաինական և իրանական ճակատներում բացահայտ անորոշությամբ: Խաղաղության դափնեպսակն էլ մնաց անհասցե»:

«Դոնալդ Թրամփը հայտնվել է շատ բարդ իրադրության մեջ». Գարիկ Քեռյան
4310:30
Իրանը հարձակվել է Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ութ թիրախների վրա (տեսանյութ)
7609:52
«Այս օրը բախվում էին անհարինն ու իրականությունը, բարոյականությունն ու անբարոյականությունը». Լիլիթ Գալստյան
5709:18
Սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում՝ կարկուտ
6608:24
«Ոնց որ տրակտորի կոշով ուզենաս մեխ խփել»․ Գեմաֆին Գասպարյան
10801:06
«Նոր վերանորոգված ավտոճանապարհին կարկատաններ կան»․ Ոսկան Սարգսյան
9600:36
«Տրանսպորտի երթևեկը ՔՊ-ն վերածել է տուգանման հրապարակի». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
9600:12
Բեռլինում ջրցան մեքենաներ են օգտագործել շոգը մեղմելու և մարդկանց զովացնելու համար
152Երեկ, 23:29