«Եթե Սարգսյանը 2018-ին չառաջադրվեր, Փաշինյանն ասելու էր՝ գիտեր, որ արհավիրք ա լինելու, դրա համար չառաջադրվեց». Մկրտչյան

Օրերս կրկին քննարկման թեմա էր դարձել Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ինչո՞ւ էր 2018-ին համաձայնել առաջադրվել որպես ՀՀԿ թեկնածու՝ վարչապետի պաշտոնի համար, ինչպես նաև նրա այն միտքը, որ այդ քայլին էր գնացել սպառնացող արհավիրքը կանխելու նպատակով: ԱԺ-ում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք ժառանգել են փակուղի մտած բանկացություններ, և եթե Սարգսյանը գիտեր սպառնացող արհավիրքի մասին, ապա թող զգուշացներ իրենց։ Թեմայի շուրջ 24TV-ի եթերում կարծիք է հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը․ «Սերժ Սարգսյանը, եթե օրինակ 2018-ին չառաջադրվեր, Նիկոլ Փաշինյանը հիմա կկանգներ, կասեր՝ դե գիտեր, որ արհավիրք ա լինելու, դրա համար չառաջադրվեց։ Սերժ Սարգսյանն ասում էր՝ ես գալիս եմ ինձ վրա վերցնելու այդ պատասխանատվությունը՝ չթողնելով ոչ մեկին այդ ծանրության տակ, գալիս եմ իմ սեփական անձով, քաղաքական հեղինակությամբ, փառահեղ անցյալով։ Ասում էր՝ ես դրանք ոչ թե թողնում եմ մի կողմ ու գնում, այլ հակառակը, այդ ամեն ինչը դնում եմ նժարի վրա և պատրաստ եմ այս պայքարը հասցնել մի հանգրվանի, որտեղ ոչ ոքի վրա ծանրություն չի մնա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, որ երկու աշխարհաքաղաքական կենտրոնների բախման հետևանքով է իր կյանքում ամեն ինչ շատ վատ, բայց ադ բախումները պարբերաբար են եղել, Սերժ Սարգսյանը այդ երկու աշխարհաքաղաքական կենտրոններից բերել էր փաստացի շփման գծի մեխանիզացման համաձայնեցված պրոցես՝ Վիեննայից որպես արևմտյան պլատֆորմ, Սանկտ Պետերբուրգից՝ ռուսական։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սկսում է զրո կետից՝ հրաժարվելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանագրերից»,- նշել է պատգամավորը:

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը»․ Կոբախիձե
2012:06
«Գովել, լվանալ Ալիևի ձեռքերը, հավասարապես հանցակցություն է». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4111:30
«Նիկոլ Փաշինյանը, իր վարած արտաքին քաղաքականությամբ, ՀՀ-ին զոհից դարձնում է ագրեսոր». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4911:12
ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4211:06
«Բըրնհեմը Թրամփին կոչ կանի ավարտել Իրանի հետ հակամարտությունը»․ #TheGuardian
12210:31
«Շարունակեք նամակներ գրել Ֆրանսիայի «թագավորին»»․ Բորիս Մուրազի (տեսանյութ)
5610:24
Փարիզը մտադիր է համագործակցել Վաշինգթոնի հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար
13310:12
«Արցախցիների հիասթափությունը նրանից է, որ արել են անհնարինը, սակայն թիկունքը դատարկ էր»․ Տիգրան Աբրահամյան
6909:54