Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Գովել, լվանալ Ալիևի ձեռքերը, հավասարապես հանցակցություն է». Իշխան Սաղաթելյան

«Գովել, լվանալ Ալիևի ձեռքերը, հավասարապես հանցակցություն է». Իշխան Սաղաթելյան
42
Այսօր, 11:30

Ճեպազրույցի ժամին անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությանը՝ ընդդիմադիր գործիչ Իշխան Սաղաթելյանն ասել է. «Բռնապետն Արցախում իրականացրել է էթնիկ զտում, ցեղասպանություն. անընդհատ գովել, լվանալ Ալիևի ձեռքերը, հավասարապես հանցակցություն է, հետևաբար Արցախի տեղահանման ու էթնիկ զտման մրցանակը Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել, բայց ոչ խաղաղության մրցանակը»:

Օրեր առաջ Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը։ «Ցանկանում եմ նաև գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին»,- իր ելույթում ասել էր Փաշինյանը:

Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը