70 տարի երկաթե պարկուճում ապրող ամերիկացին մահացել է

Մահացել է Փոլ Ալեքսանդրն, ում պատմությունը դարձել է օրինակ, թե ինչպես է լավատեսությունն ու լավագույնի հանդեպ հավատը փրկում կյանքեր նույնիսկ ամենադժվար իրավիճակներում: Մանուկ հասակից նա ամբողջովին կախված է եղել երկաթե պարկուճից, որն, ըստ էության, դարձել է նրա տունը։ Նա դարձել է արհեստական շնչառության սարքի ներսում ամենաերկար ապրած մարդը:
1952 թվականի ամառն ԱՄՆ-ն պատուհասել է անբուժելի հիվանդության համաճարակ, որից հիմնականում տուժել են երեխաները։ Վիրուսն առաջացրել է թուլություն, այնուհետև ամբողջովին կաթվածահար է արել մարմինը. անձը չի կարողացել ինքնուրույն շնչել։ Այդ տարի հանրապետությունում գրանցվել է հիվանդների առավելագույն թիվ՝ 57 հազար։ 
Հիվանդանոցները լեփ-լեցուն են եղել, այդ պատճառով տղային ուղարկել են տուն՝ ապաքինվելու։ Սակայն նրա վիճակն օրեցօր վատացել է, և մեկ շաբաթ անց նա գործնականում չի կարողացել շարժվել կամ խոսել։ Այնուհետև երեխային շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հանդիմանել են, թե ինչու երեխային շուտ չեն բերել և ասել, որ արդեն նրան փրկել հնարավոր չէ: Հիվանդանոցի բժիշկներից մեկը, սակայն, որոշել է փրկել երեխային, արդյունքում նրա շնչառությունը վերակագնվել է, բայց մարմնի շարժողականությունը՝ ոչ: Նրա մարմինը, ինչպես շատ այլ երեխաներինը, մետաղյա պարկուճի մեջ է դրվել։ Դրսում մնացել է միայն գլուխը։
Փոլը հիվանդանոցում անցկացրել է մեկուկես տարի՝ ականատես լինելով կյանքի անհարմար պայմաններին, ձանձրույթին և նոր ընկերների մահվանը։ Երկաթե պարկուճը նրա համար դարձել է նոր տուն և ապրելու հնարավորություն՝ փոխարինելով թոքերին։ Բժիշկները հույս չեն տվել, որ նա կապրի, սակայն հենց դա է խթան դարձել նրա նոր նպատակի համար՝ անկախ ամեն ինչից՝ լուսավոր կյանքով ապրել։ Երբ նրան դուրս են գրել պարկուճի մեջ ապրելու տանը, հրավիրված ֆիզիոթերապևտը նրան սովորեցրել է լեզվով օդը «կուլ տալու» մեթոդով մի քանի րոպե մնալ պարկուճից դուրս:
Փոլը վերապրել է ծնողների և ավագ եղբոր մահը։ Բայց կյանքի վերջում նա գործնականում դադարել է լքել պարկուճը։
Պոլիոմիելիտը պաշտոնապես հայտարարվել է վերացված հիվանդություն 1988 թվականին։ Ըստ ԱՀԿ-ի, դրա բազմաթիվ շտամներ երկար տարիներ չեն հայտնաբերվել պատվաստումների շնորհիվ. օրինակ՝ 1999 թվականից ի վեր վայրի պոլիոմիելիտի 2-րդ տիպի հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Այնուամենայնիվ, դեռ կան երկրներ, որտեղ ամեն տարի պոլիոմելիտի դեպքեր և նույնիսկ փոքր բռնկումներ են տեղի ունենում, օրինակ՝ Աֆղանստանը և Պակիստանը։

«Ընդվզեցուցիչ երևույթ, որը մեր անմիաբանության և անհեռատես քաղաքականության հետևանքն է»․ Արամ Ա (տեսանյութ)
6614:42
Մեգան Մարքլը հրապարակել է ընտանեկան առաջին տեսանյութը՝ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո (տեսանյութ)
20012:48
«Մեռելոցին մի սահմանափակվեք միայն գերեզման այցելելով»․ Սամվել դպիր Գրիգորյան
10410:54
«Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան»․ Դավիթ Գալստյան
11010:18
«Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10410:12
«Կառուցվում է Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկը». Տիգրան Ավինյան
9409:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8108:18
«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
14301:00