Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Այս իշխանությունը մեր ժողովրդին տվել է տարեկան 1 միլիարդ դոլարի լրացուցիչ պարտք». Էդգար Ղազարյան

«Այս իշխանությունը մեր ժողովրդին տվել է տարեկան 1 միլիարդ դոլարի լրացուցիչ պարտք». Էդգար Ղազարյան
29
Այսօր, 18:54

ԱԺ ամբիոնից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարեց. «Տարբեր հաշվարկներով Արցախի Պաշտպանության բանակի միայն նյութական կորուստը կազմում է մինչև 6 միլիարդ դոլար: Այսինքն 2027 թվականի բոլոր ծախսերը, որ միասին վերցրած 10 միլիարդ են՝ դրա կեսից ավելին այս իշխանությունը կորցրել է ընդամենը 44 օրվա ընթացքում: Արցախի ընդհանուր նյութական կորուստը, ինչ ստեղծվել է 30 տարուց ավելի հայ ժողովրդի ջանքերով, շատ մոտավոր հաշվումներով կազմում է մոտավոր 100 միլիարդ դոլար: Ես չգիտեմ ինչ պետք է արվի, որ մեր ժողովրդին պատճառված այդ վնասը հնարավոր լինի վերականգնել: Իսկ ինչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց առաջ: Նա ասում էր, որ վատ ղեկավարները թալանել են մեր ժողովրդին, կուտակել հսկայական հարստություն, ինքը գալիս է իշխանության, որ թալանված միջոցները վերցնի, բաժանի ժողովրդին: Իսկ ինչ է վերադարձնում Նիկոլ Փաշինյանը: 2025-ի ապրիլի 9-ին գրում է, որ վերադարձվել է ավտոտնակ, որի շուկայական մոտարկված արժեքը շուրջ 5 միլիոն դրամ է: Մոտավորապես, 2,5 անգամ ավելի քիչ գումար, որն ինքն իրեն տվել էր՝ որպես պարգևավճար:
Իսկ իրականում մեր ժողովրդին տվել է տարեկան 1 միլիարդ դոլարի լրացուցիչ պարտք: Եվ դրանով կառուցում են դպրո-մանկապարտեզներ, դարձյալ՝ ոչ խոստացված քանակի: Կառուցված դպրոցների մի մասը դեռ չկառուցված՝ փակման վտանգի տակ են:
Աշակերտները, որ պետք է սովորեն այդ դպրոցներում, արդեն իսկ պարտք են: Բայց այդ ընթացքում իրենք իրենց տվել են անհաշվելի պարգևավճարներ...»:

«Այս իշխանությունը մեր ժողովրդին տվել է տարեկան 1 միլիարդ դոլարի լրացուցիչ պարտք». Էդգար Ղազարյան