Լեբեդևը դրական է գնահատել ԱՊՀ-ում նախագահելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ցանկությունը

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը դրական տեղաշարժ է որակել կազմակերպությունում նախագահելու՝ Երևանի և Բաքվի ցանկությունը։
«ԱՊՀ տարածքում մենք դրական փոփոխություններ ունենք։ Անկախ պետությունների համագործակցության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ նախագահության իրենց իրավունքի մասին հայտարարել են Ադրբեջանն ու Հայաստանը։ Նախկինում հայտնի պատճառներով նման բան երբեք չի եղել։ Կար հակամարտություն, մի պետության ներկայացուցիչները հրաժարվում էին ժամանել, կային նաև շփումների հետ կապված այլ դժվարություններ։ Այժմ, և ես դա ինքս եմ տեսնում, հարաբերությունները լիովին փոխվել են»,– ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Լեբեդևը։
Նա հիշեցրել է, որ 2027 թվականին կազմակերպությունում նախագահելու է Տաջիկստանը, որից հետո, նրա խոսքով, նախագահության էստաֆետը կանցնի Ադրբեջանին։
«Ղարաբաղյան խնդիրը լուծված է, սահմանային հարցերի առանձին կարգավորումներ են ընթանում՝ ցավոք, առայժմ դեռ ցավոտ, բայց ամեն ինչ գնում է նրան, որ Ադրբեջանն ու Հայաստանն այժմ արդեն դարձել են Անկախ պետությունների համագործակցության լիիրավ անդամներ և հայտ են ներկայացրել նախագահելու համար։ Ուստի որոշում է կայացվել, որ հաջորդ նախագահողը՝ հաջորդ տարի, Թուրքմենստանին փոխարինելու կգա Տաջիկստանը, իսկ երկու համանախագահները կլինեն՝ մեկը նախկին նախագահող Թուրքմենստանը, իսկ երկրորդը՝ ապագա նախագահող Ադրբեջանը»,– պարզաբանել է նա։
Լեբեդևը նաև բարձր է գնահատել 2026 թվականին Թուրքմենստանի նախագահությունը՝ նշելով, որ դրա հայեցակարգը «հագեցած էր կոնկրետ պայմանագրերով ու բովանդակությամբ», և «արդեն հիմա կարելի է ասել, որ նախատեսված գրեթե բոլոր միջոցառումներն իրականացվել են»։

Լեբեդևը դրական է գնահատել ԱՊՀ-ում նախագահելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ցանկությունը
221:42
Ֆրանսիայում երկօրյա բողոքի ցույցերի վնասը գնահատվում է 207 միլիոն եվրո
6621:24
«Ո՞ր գողականներն են գնացել գեյ ձևացել, որ հանդիպենք, իմանանք՝ ինչպես մեզ պահել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
6620:36
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի կունենա գերիների փոխանակում
7619:48
Մահացած զինծառայողը Գավառից էր, 19 տարեկան
8619:00
«Այս իշխանությունը մեր ժողովրդին տվել է տարեկան 1 միլիարդ դոլարի լրացուցիչ պարտք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8018:54
«Նման թալանչի իշխանություն մեր ժողովուրդը երբեք չի տեսել». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8918:24
Սահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
8917:54