«Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով
![]() 655 Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ., 10:18 Դուք լավ գիտեք, որ երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, ինչպես բոլորը գիտեն, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, նրա շարժման կարգախոսը «Ելք» էր՝ ելք ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։ Այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վարչապետ դառնալուց հետո ես շատ լավ եմ հիշում, որ Վլադիմիր Պուտինը բազմիցս հանդիպել է նրա հետ, ամեն կերպ նշել, որ մենք կառաջնորդվենք ոչ թե նախկին ինչ-որ փորձով, այլ նրանով, թե կոնկրետ ինչպես Հայաստանի ղեկավարությունը կկառուցի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն կառույցներ են, որոնք սկզբունքային են Հայաստանի, նրա տնտեսության զարգացման, Հարավային Կովկասում նրա մեկուսացումը թույլ չտալու համար: Եվ հենց այս հունով էին հարաբերությունները զարգանում մինչև 2020 թվականը, երբ սկսվեց հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Եվ այդ ժամանակ Փաշինյանը դիմեց Պուտինին, և դուք գիտեք, թե ինչպես էր նախագահը բառացիորեն գիշերը՝ ջանք ու եռանդ չխնայելով, պայմանավորվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կանգնեցնելու այդ պատերազմը։ Եվ հետո սահմանազատման, տնտեսական կապերի վերականգնման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ընդհանուր առմամբ հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները համաձայնեցվեցին մեր ակտիվ նախաձեռնողական դերակատարմամբ։ Եվ դրան զուգահեռ Փաշինյանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարթակում աշխատելու գաղափարի գլխավոր կողմնակիցն էր։ Նրանք այնտեղ պարբերաբար այցելել են՝ ի վնաս այն հանդիպումների, որոնք ծրագրվել էին Ռուսաստանում։ Բայց 2022 թվականին Պրահայում, այսպես կոչված, եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովում, որը նույնպես Մակրոնի հնարքն է, նրանք փաստաթուղթ ստորագրեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և մեզ ոչ ոք չտեղեկացրեց։ Այնուհետև Պուտինը հերթական հանդիպման ժամանակ Փաշինյանին ասաց․ «Մենք զարմացանք, որ դուք այդպես որոշեցիք»։ Ոչ մի բացատրություն չեղավ։ Երբ նա ստորագրեց, որ այդ տարածքն Ադրբեջանի մի մասն է, կարգավիճակի հարցը վերացավ։ Գիտեք՝ ես նույնպես շփվել եմ Նիկոլ Վովաևիչի հետ, երբ մեկնում էի Երևան տարբեր նիստերի, և ինձ թվում էր, թե, այնուամենայնիվ, նա հասկանում է Հայաստանի օգուտը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցությունից։ Բայց հիմա հայ պաշտոնյաները՝ և՛ Հայաստանի Անվտանգության խորհրդում, և՛ խորհրդարանում, ուղիղ ասում են, որ պետք է ավելի շատ ապավինել Եվրոմիությանը, որ ՀԱՊԿ-ը, իբր, չի կատարում իր պարտավորությունները Հանրապետության առջև։ Այսինքն, ըստ էության, Հայաստանի ղեկավարությունում արտահայտում են գաղափարներ, որոնք նման են այն գաղափարներին, որոնցով Փաշինյանը ձևավորում էր իր «Ելք» շարժումը։ Ես վստահ եմ, որ դա չի բխում հայ ժողովրդի և մեր շահերից՝ հայերի հետ պատմական բարեկամական կապերի, Ռուսաստանում բնակվող հսկայական հայկական սփյուռքի և Հարավային Կովկասում կայունության տեսանկյունից»,- ասել է Լավրովը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
