Մինսկում մեկնարկել է ԱՊՀ ԱԳՆԽ նիստը

564
Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 12:06
Մինսկում մեկնարկել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը: ԱՊՀ գործկոմը հայտնել է, որ ԱԳՆ ղեկավարները կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի և փոխգործակցության արդիական հարցերի շուրջ: Նիստի մասնակիցները նաև որոշումներ կընդունեն ԱՊՀ երկրներ ուղարկվող պատվիրակությունների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախագծի, 2025 և 2026 թվականներին ԱՊՀ մարզական մայրաքաղաքներ հայտարարելու, ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման, համալսարանական սպորտի և դատական համակարգերի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ոլորտում համագործակցության երկրների բազային կազմակերպությունների կարգավիճակ տալու մասին:
Նշենք, որ նիստին ներկա է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
Մինսկում մեկնարկել է ԱՊՀ ԱԳՆԽ նիստը


«Թույլ չենք տա ԱՄՆ-ին որոշել, թե երբ պետք է պատերազմ լինի, երբ՝ խաղաղություն»․ Բաղայի
5013:33
«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար»․ Էդմոն Մարուքյան
1613:30
«Լիահույս եմ, որ կձեռնարկվեն միջոցներ՝ թույլ չտալու իրանցիներին ներքաշվել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների մեջ»․ Արման Աբովյան (տեսանյութ)
4312:54
ԲՀԿ ներկայացուցիչները նամակ են հանձնում Իրանի դեսպանին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5812:30
«Այսօր մենք զրկված ենք մեր ազատությունից, բայց իրականում բանտում է հայտնվել մեր ողջ երկիրը»․ Ավետիք Չալաբյան
5612:24
«Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ»․ #NYT
17211:51
«Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին»․ Սուրեն Սարգսյան
6811:24
«ՌԴ կառավարությունն անում է հնարավորն ու անհնարինը՝ ինձ ՌԴ վերադարձնելու համար». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
6911:18