Ինչո՞ւ իրանական հարձակման ժամանակ Իսրայելում զոհեր չեղան

Իրանն ի սկզբանե նախատեսել էր, որ Իսրայելի վրա իր հարձակումը զգալի վնաս չպատճառի: Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի ԶԼՄ-ների հետազոտական ինստիտուտի (MEMRI) ղեկավար Յիգալ Կարմոնը։
Հոդվածագիրը հիշեցնում է չորս տարի առաջ Իրաքում Այն ալ-Ասադ բազայի վրա հարձակումը, որտեղ տեղակայված էին ամերիկյան զորքերը: Հարձակումը նպատակ ուներ հաշվեհարդար տեսնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի՝ ամերիկացիների կողմից սպանության համար:
Այս հարվածի մասին ամերիկացիները տեղեկություն են ստացել հարձակումից մեկ օր առաջ։ Իրանի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ առաջիկա հարվածի մասին տեղեկատվությունը նախապես փոխանցվել է իրաքյան իշխանություններին:
Կարմոնը գրում է, որ նրանք էլ, իրենց հերթին այդ տեղեկատվությամբ կիսվել են ամերիկացիների հետ, ինչպես նախատեսված էր։ Սա կանխել է ամերիկյան կորուստները։
Այժմ, պնդում է MEMRI-ի ղեկավարը, նույնը տեղի է ունեցել Իսրայելում. երեք օրվա ընթացքում Իրանը հայտնել է մոտալուտ հարձակման մասին Հորդանանին, Իրաքին և Թուրքիային։ Նրանք տեղեկություններ են փոխանցել ամերիկացիներին, որոնք զգուշացրել են Իսրայելին։ «Երբ ՀԱՄԱՍ-ն է ռմբակոծում, զոհեր լինում են, երբ Իրանն է դա անում, չեն լինում»,- ասում է Կարմոնը:
Ինչ վերաբերում է Իսրայելի հարավում երեխայի վիրավորման դեպքին, ապա դա եղել է կալանիչի բեկորների ընկնելու, այլ ոչ թե հրթիռի խոցման հետևանք։ Ավիաբազան թեթև վնասներ է կրել։
«Հնարավո՞ր է վեհության մոլորությունների ազդեցության տակ դա բացատրել իրանցիների թուլությամբ կամ ապուշությամբ։ Դա անելու համար պետք է շատ միամիտ լինել»,- նշում է հետազոտողը:

«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
6022:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
7021:36
«Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին»․ Պուտին
15619:31
«Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել՝ աղետալի հետևանքներով». Հայկ Դեմոյան
10019:18
Էստոնիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ սահմանը փակելուն
17317:43
«Քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա՞, որով կարող ես երաշխավորել»․ Արթուր Սուքոյան
10117:36
«Ձեզ խոսք է տրվում հարց ուղղելու համար, ոչ թե պարոն նախագահողի նիստը վարելը քննարկելու համար»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
9517:30
«Հայաստանում բոլորը «վատն» են՝ իրենից բացի․ իր համար լավը միայն Ալիևն է»․ Էդգար Ղազարյան
9517:18