«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարության որոշմամբ՝ լուծարվում է «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն: Թվում է՝ գործ ունենք ընթացիկ մի ադմինիստրատիվ որոշման հետ: Սակայն միայն առաջին հայցքից:
«Էներգաիմպեքսը» պետական ընկերություն է, որը հիմնադրվել էր 2016 թ.-ին հայ-իրանական էներգետիկ կապերն ինստիտուցիոնալ մակարդակում ավելի զարգացնելու նպատակով: Մասնավորապես, ընկերությունը պետք է աշխատանք իրականացներ հայ-իրանական «էլեկտարէներգիա գազի դիմաց» բարտերային գործարքի շրջանակներում համագործակցության խորացման, ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ:
Իրականում «Էներգոիմպեքսի» լուծարումն ունի ընդգծված աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական նշանակություն: Եթե համառոտ, ապա՝
1. Կառավարության որոշումը նշանակում է, որ Երևանը չի դիտարկում Իրանի հետ «էներգետիկ երկխոսության» զարգացումը պետական պրոտեկցիոնիստական քաղաքականության տիրույթում: Մինչդեռ դա հույժ անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մեր էներգետիկ անվտանգության ապահովման ուղիների դիվերսիֆիկացման մարտահրավերները: Միայն արևային կայաններ կառուցելով էներգետիկ համակարգ չեն զարգացնում:
2. Կառավարության որոշումը նշանակում է, որ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը: Մինչդեռ 1997 թ.-ից ի վեր, երբ ԱՄՆ-ում ընդունվեց դ՛Ամատոյի օրենքը (պատժամիջոցների կիրառում՝ Իրանի հետ 40 մլն դոլարը գերազանցող նախագծեր իրականացնելու դեպքում) Հայաստանը դինամիկորեն զարգացնում էր տնտեսական կապերը Իրանի հետ, ինչին, ի դեպ, մեծ ըմբռնումով էին վերաբերում նաև Վաշինգթոնում՝ երբեք չգնահատելով հայ-իրանական հարաբերությունները պատժամիջոցների համատեքստում:
3. «Էներգաիմպեքսի» լուծարումը նաև սիմվոլիկ քայլ է: Այն
հասկանալու համար բավական է հիշել, որ ընկերությունը հիմնադրվեց 2016 թ.-ին՝ Իրան-Հայաստան-Վրաստան սվոփային գազային միջանցքի ձևովարմանը զուգահեռ: Ըներությունը պետք է հանդես գար նաև որպես այդ միջանցքի հայաստանյան օպերատոր: Մեծ հաշվով, սա քայլ է՝ ուղղված «Հյուսիս-Հարավ» լոգիստիկ ռազմավարության դեմ, որի ներքո Իրանը Հարավային Կովկասով հավակնում է դուրս գալ երրորդ շուկաներ, այդ թվում՝ Ռուսաստան:
4. Որոշումը տեղավորվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման քաղաքականության տրամաբանությոն մեջ, ինչն ինքն իրենով խիստ խնդրահարույց է ու անգամ ռիսկային էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից: Փաստացի ազատականացնելով նաև էլեկտրաէներգիայի ներկրումն ու արտահանումը՝ կառավարությունը ցույց է տալիս, որ չունի արտաքին շուկաներում որևէ առաջնահերթություն: Մինչդեռ իրանական ուղղությունը մշտապես առանցքային է եղել Հայաստանի էներգետիկ քաղաքականության համար: Դա, իր հերթին, նշանակում է, որ ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
137Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
45813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
136113.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
51312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
47212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
35112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
89011.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
138911.08.2026, 21:04