«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան

«Ուժեղ Հայաստան»-ը Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Հայկ Ֆարմանյանին։ Այս պահին նա պատասխանում է պատգամավորների հարցերին, մասնավորապես՝ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, որը հետևյալն է․ «Շրջանառության հարկը, այսինքն փոքր բիզնեսը, որը մեր բիզնեսի ամենամեծ հատվածն է, վճարում էր շատ փոքր մասնաբաժնով հարկ՝ հարկերի 2,7 տոկոսը։ Երկու տարի առաջ հարկը կրկնպատկվել է, որի հետևանքով շատ ընկերություններ փակվել են։ Ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը»։ «Պետք է նախաձեռնությամբ հանդես գան, օրինագիծ դնենք շրջանառության մեջ։ Ցավոք, 2025թ․ հունվարից փոփոխվեց ու շատ ընկերություններ փակվեցին՝ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական դիցուք 200 հազար դրամ, ու թիվը դարձավ 400 հազար դրամ։ Այո, կան հնարավորություններ ու օրինագիծ կդնենք շրջանառության մեջ»,- ասաց Ֆարմանյանը։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
24219.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
22819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
145516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
120415.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
72914.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
161113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
73712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
195910.11.2026, 19:37