«Հնարավոր չէ դիմանալ, անպայման ծեծուջարդ կլինի ԱԺ-ում»․ Հովիկ Աղազարյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պահվածքն ինձ համար ընդունելի է, որ Ռուբեն Ռուբինյանը պահանջեց ներողություն խնդրել, չգնացին այդ քայլին»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տիրող մթնոլորտին։
«Դա այն պահը չէր, որ ներողություն խնդրեին․․․ Ռուբինյանն արդյո՞ք վաստակել է այդ իրավունքը, թող իրենք իրենց պահվածքով ամաչեցնեն, իրենք կառավարող ուժն են, ոչ թե Ռուբինյանն ասի «էն սուբյեկտը»՝ մատնացույց անելով Էդգար Ղազարյանին․ դա ավելի վիրավորական արտահայտություն է, քան Ղազարյանի «սրիկայաբար» ասելը։ Այսինքն՝ Ռուբինյանն ավելի կիրթ է վիրավորում, հա՞, իրենք, որպես կառավարող ուժ, պետք է լինեն «Точность - вежливость королей» բանաձևի կրողները։
Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը հայտարարում է բարեկրթության նորմեր սահմանելու մասին, Աղազարյանը նշեց․ «Պետք չէ սահմանել բարեկրթության նորմեր, պետք է ուղղակի լինել բարեկիրթ, և առաջին հերթին այդ դրոշակը պետք է կրի ՔՊ-ն․․․ Հայաստանյան քաղաքական դաշտն ականապատված է, դա մտածված գիծ է՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մասնատելու, ջախջախելու համար։ Այդ կռվի մեջ բարեկրթությունը ո՞րն է․․․ Բա ի՞նչ անի ընդդիմությունը, ասի՝ մի փոքր կամա՛ց խփեք այտի՞ս կամ ասի՝ աջ այտիս չհարվածեք, ատամի հետ կապված խնդիր ունեմ, ձախ այտիս խփե՞ք․․․ Այդպես չի լինի»,- ընդգծեց Աղազարյանը։
Հարցին՝ այսինքն՝ ծեծուջա՞րդ կլինի ԱԺ-ում, նա պատասխանեց․ «Հնարավոր չէ դիմանալ, անպայման կլինի»։

«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
7703:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
9801:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
10600:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
9900:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
91Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
104Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
90Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
100Երեկ, 21:54