«Նիկոլ Փաշինյանն ունի մեկ էական մտավախություն՝ կապված Արևմուտքի հետ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կա տեսակետ, որ, եթե Նիկոլ Փաշինյանը հիասթափեցնի, այսպես ասած, Արևմուտքին, ապա կստանա խնդիրներ իշխանության ներսում, քանի որ կան արևմտյան շատ ազդեցության խմբեր։
Այն, որ իշխանության ներսում այդպիսիք կան՝ անկասկած։ Բայց, կարծում եմ զգալի չափազանցված է դրանց ազդեցության աստիճանը։ Այ, օրինակ Վրաստանում Արևմուտքն ուներ բազմակի ավելի ռեսուրս՝ մի քանի հազար հազար տարատեսակ կազմակերպություններ, որոնք մուլտիպլիկատիվ էֆեկտով դառնում էին մի քանի տասնյակ հազար ցուցարար կամ անգամ հարյուր հազարավոր ցուցարար։
Հայաստանում դա չկա, մի շարք պատճառներով։ Թող չթվա, թե Նիկոլ Փաշինյանին ձայն տված պայմանական 730 հազար ընտրողների մեծամասնությունը նրան ձայն է տվել Արևմուտք գնալու համար կամ «խաթեր»։
Իրականում, արևմտյան կողմնորոշման ընտրազանգվածի «կորիզը» այն ձայներն են, որոնք գնացել են արևմտամոլ դիրքերում գտնվող ուժերին։ Հաշվեք, թե հավաքական իմաստով քանի՞ տոկոս են հավաքել նրանք խորհրդարանի ընտրությանը՝ 2, 3, թե՞ 5 տոկոս։ Հաստատ ոչ ավելի։
Հայաստանում չկա այնպիսի արևմտմետ ընտրազանգված, որը կարող է խնդիր ստեղծել իշխանության համար։ Ավելին, Հայաստանում չկա նաև այդ ընտրազանգվածը առաջնորդելու ունակ և համարժեք վստահություն ունեցող որևէ քաղաքական ուժ։ Ավելին, այն ուժերը, որոնք համարվում են իբրև արևմտամետ, պարզապես ուս ուսի կամ ձեռք ձեռքի տված ոչնչացնում են Հայաստանում արևմտյան քաղաքական օրակարգն ու խոսույթի հեռանկարը։ Բայց, սա այլ թեմա է, որի վերաբերյալ շատ եմ խոսել և դեռ կլինեն խոսելու առիթներ։
Այդպիսով, Նիկոլ Փաշինյանն ունի, ըստ էության, մեկ էական մտավախություն, կապված Արևմուտքի հետ՝ որ այնտեղ կարող են ձեռնմուխ լինեն Ադրբեջանին Հայաստանի հանդեպ սադրելուն կամ Ադրբեջանից Հայաստանի հանդեպ ագրեսիվ վարքագիծ պահանջելուն։ Իսկ դա կարող են, հատկապես բրիտանացիները։ Կստացվի, թե՞ ոչ, կդիմադրի՞ Ալիևը, թե՞ ոչ, սա միարժեք չէ, բայց որ նա գտնվում է նրանց կրնկի տակ և հետևաբար ենթակա է այդ ազդեցությանը, Փաշինյանը գիտեն անկասկած։ Այդտեղ է նրա մտավախությունը։
Ի դեպ, այդտեղ է նաև Ռուսաստանի մտահոգությունը»։

«ԱՄՆ-ն պետք է ընդունի Հորմուզի նեղուցի նոր կարգավիճակը»․ Քազեմ Ջալալի
312:30
«Փաշինյանը տարբեր մայրաքաղաքներում փնտրում է իշխանությունը պահպանելու հնարավորություններ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
1512:24
«Հին խոսք կա՝ եթե թուրքը խաղաղությունից է խոսում, պատրաստվիր պատերազմի»․ Ոսկան Սարգսյան
2512:18
«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը լավ կանի՝ կոշիկների հավաքածու պատվիրի»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
3411:54
«Ինչո՞ւ Նյու Ջերսին չեք տալիս Իսրայելին»․ Սիրիայի նախագահը՝ Թրամփին
9311:36
«Վալոդյայի համար քաղաքական սկզբունքայնությունը վեր էր ամեն ինչից»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
3811:18
Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5111:12
«ԱՄՆ-ն 2024-ին կտրուկ ավելացրել է Հայաստանին տրամադրվող ռազմական ֆինանսավորումը»․ #РИАНовости
8710:48