«Վահան Կոստանյանն ո՞վ է, որ պետք է ընդգծի միջխորհրդարանական կապերի կարևորությունը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կոստանյանը գնացել է Կիև՝ աշխատանքային այցով։
Նորմալ է, ես այստեղ առանձնապես դրամատիկ բան չեմ տեսնում։ Աշխատանքային ուղղություն է, որտեղ հարցը բոլորովին հենց բուն իմաստով Կիևը չէ։ Այլ հարց է, թե ինչ որակով է իրականցվում այդ աշխատանքը։ Բայց, այս մասին այլ առիթով։
Հետաքրքիր է մի բան։ Նա հանդիպել է Ուկրաինայի խորհրդարանի ինչ որ պաշտոնյայի, ու հաղորդագրության մեջ կարդում ենք․ «Կարևորելով միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում՝ Վահան Կոստանյանը և Օլենա Կոնդրատյուկն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի առավել սերտացման, ինչպես նաև բազմակողմ խորհրդարանական հարթակներում համագործակցության խորացման կարևորությունը»։
Ներեցեք, Վահան Կոստանյանն ո՞վ է, որ պետք է ընդգծի միջխորհրդարանական կապերի կարևորությունը։ Վահան Կոստանյանը ընդամենը ԱԳ նախարարի տեղակալ է։ Մի կառույցի, որը ԱԺ ենթակա է։ Վահան Կոստանյանը կարող է ընդգծել որևէ բան, որը բխում է իր ֆունկցիայից։ Այդ ֆունկցիայից վեր որևէ բան ընդգծել նա չի կարող։ Եվ խոսքը չի վերաբերում Վահան Կոստանյանին, այլ առհասարակ ցանկացած պաշտոնյայի։
Իհարկե այլ հարց է, որ Հայաստանում այնպիսի հիերարխիկ «անկարգություն» է, որ գուցե նույնիսկ ԱԳ ինչ որ վարչության պետ իրեն կհամարի խորհրդարանից վեր՝ ու կընդգծի խորհրդարանի վերաբերյալ որևէ բան։ Եթե խորհրդարանը ինքը իրենից ներկայացնում է ընդամենը Նիկոլ Փաշինյանի պաշտամունքով տառապող մի մեծամասնություն, այլ ոչ թե քաղաքական թիմ, ապա բնական է, որ խորհրդարանի դերի մասին քննարկումներ կունենա ոչ միան ԱԳ նախարարի տեղակալը, այլ գուցե՝ ԱԳՆ պահակը»։

«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
8001:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
7800:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
13400:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7700:18
Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը
13100:12
«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն են և այդպես էլ կմնան»․ Փույա Հոսսեինի
6700:06
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
63Երեկ, 23:54
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
73Երեկ, 23:48