«Փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը մի պահ շփոթվեց, կարգի բերեցինք». Բագրատ Սրբազան

«Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է: Երևի հանգստացնող միջոցներ են ներարկել: Պիտի այցելենք, տեսնենք՝ ինչ վիճակում է»,- այս մասին Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ ասաց Բագրատ Սրբազանը։
«Ընդհանուր առմամբ Ոստիկանության գործողությունները կոպիտ և կոշտ էին իրենց գնդապետի գլխավորությամբ: Առաջին իսկ վայրկյանից հարձակվեցին սպառնալիքներով: Այդուհանդերձ, ոստիկանների մեջ կային մարդիկ, ովքեր իրապես խուսափում էին բռնություն կիրառելուց ու բերման ենթարկելուց: Բայց մի զանգված էլ կար, որ աչքի էր ուզում ընկնել, երևի պաշտոնի բարձրացում էր ակնկալում: Նրանց հնարավորություն է տրված՝ ցույց տալ, թե ինչքան հավատարիմ են ստին ու կեղծիքին, ինչքան ստրուկ են: Մի պահ շփոթվեց, մոլորության մեջ էր։ Մենք էլ ճիշտ ճանապարհի վրա բերեցինք նրան»,- ասաց նա։
Նա նշեց, որ փորձել են նաև իրեն բերման ենթարկել․ «ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը մի պահ մոլորության մեջ էր, շփոթվեց, դե մենք էլ ճիշտ ուղու վրա բերեցինք, կարգի հրավիրեցինք: Նորից մեկ-երկու դեպք եղավ՝ իմ նկատմամբ, ընդհանուր առմամբ՝ իմ նկատմամբ հատկապես տեղացի ոստիկանները հարգանքով էին վերաբերում»:
Հավելենք, որ Կարեն Հակոբյանը ՀՀ Նախագահի 13.09.2021 թ. հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանության համար» մեդալով:

Ռազմաբազան՝ պահեստ. «Հրապարակ»
2509:06
Արաքսյա Վարդանյանն այլ կուսակցությունից է ՔՊ գնացել․ «Ժողովուրդ»
4309:00
Իրենց՝ միլիոններ, թոշակառուին՝ հազարներ. «Ժողովուրդ»
4008:54
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
5307:24
«90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է». Դերենիկ Մալխասյան
10702:06
«Հանրային տիրույթում աղավաղվում է մեր լեզուն». Խաչիկ Աբաջյան
112Երեկ, 23:42
«Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ «այդ այծն» այլևս չլողա «իրենց Գյոյչայում»». Մհեր Հակոբյան
127Երեկ, 23:24
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
115Երեկ, 22:48