«Իլհամ Ալիևին ձեռնտու չէ Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատումը». Ոսկան Սարգսյան
![]() 223 Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ., 03:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը սահմանազատման անվան տակ միակողմանի զիջումներ է անում, տարածքներ հանձնում Ադրբեջանին, դա արդարացնելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատելու մասին հայտարարություններով։ Եթե Հայաստանի տարածքային ամբողջականությունը փաստացի պաշտպանվեր, ադրբեջանական զինուժը դուրս կգար Արծվաշենից, 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանից զավթված մոտ 300քառակուսի կիլոմետր տարածքից, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից արդեն 30 տարի օկուպացրած մոտ 10 հազար հեկտար տարածքներից։ Ադրբեջանում չեն էլ մտածում Հայաստանի հետ խաղաղության մասին, այլապես հեռուստատեսությամբ, դպրոցներում, բուհերում տարվող հակահայկական քարոզչությունը կմեղմեին, չէին քանդի Արցախի հայկական հուշարձանները։ Որոշ ընդմիջումով մոտ կես դար, Ադրբեջանում իշխող Ալիևների կլանին իշխանությունը պահելու, բնակչության ուշադրությունը երկրում տիրող մեծ աղքատությունից, համատարած կոռուպցիայից, իրավական բեսպրեդելից, սոցիալական մեծ բևեռացումից շեղելու համար պարբերաբար հաղթանակներ են պետք Հայաստանի դեմ։ Ուստի Իլհամ Ալիևին ձեռնտու չէ Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատումը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը խաղաղության սին խոստումով Հայաստանը տանում է մեծ ցնցումների, նոր պարտությունների»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Էփշտեյնն ԱՄՆ-ում վեց գաղտնի պահոց ուներ, որտեղ թաքցնում էր իր արխիվը»․ #TheTelegraph
6117:49
«50 և ավելի տարեկան լինելով՝ էս մարդը նոր է պատմություն սովորում»․ Արմեն Հովասափյան
6017:30
«Ձեր ստերն ու տված կտերը էլ չեն անցնում»․ Ոսկան Սարգսյան
6417:18
Ռուբեն Ռուբինյանն այցելել է Սաղմոսավանք, հանդիպել Տեր Օշինի հետ (տեսանյութ)
8417:12
«Ձեր ադրբեջանցիներին խորհուրդ տուր՝ Արցախի եկեղեցիները չպղծեն»․ Նիկողոս Հովհաննիսյան
10216:36
«ՔԿՀ-ում հանդիպեցի Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ»․ Տիգրան Աբրահամյան
8116:30
«Դուք արդարադատություն չեք իրագործում, դուք դատում եք արդարությունը»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
9616:24
«Մարդկանց ծաղրելու «կոպիտ արվեստը»»․ Հակոբ Բադալյան
8216:12
