«Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունը»․ Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման, հակասությունների խաղաղ կարգավորման, ուժի կիրառումից կամ սպառնալիքից հրաժարվելու հիման վրա սահմանազատումը երկրների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման անհրաժեշտ պայման է: Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրներին, Սևծովյան տարածաշրջանին, Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային մշտական ռուսական սպառնալիքների պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է: Ակնկալում ենք կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող իրականացում։ Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Հակոբ Բադալյանը՝ արտահերթ ընտրությունների սցենարի մասին (տեսանյութ)
1709:42
«Երբ Փաշինյանը կարողանա իր վարկանիշը մի քիչ բարձրացնել, նոր ընտրություններ կնշանակի»․ Նաիրի Հոխիկյան
4609:00
«Նիկոլի առջև խնդիր կա դրված, և նրան հաճելի է դա կատարելը»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
11302:06
«Պետք է կազմակերպվի կոշիկ մաքրելու փառատոն՝ «Վարչակեղտ»»․ Էդգար Ղազարյան
11000:48
«Ուկրաինային առաջակվում է կապիտուլյացիա, բայց Զելենսկին կարող է չընդունել»․ Թաթուլ Հակոբյան
10900:36
«Առանց որոշակի ռեսուրսների՝ հակաթուրքական թեզերը կյանքի կոչել հնարավոր չէ»․ Հայկ Այվազյան
10700:18
Իրանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան
9100:06
«Փորձում են համոզել, թե տնտեսության անկումը ՀՀ ինքնիշխանությունն ամրապնդող գործոն է»․ Արման Աբովյան
84Երեկ, 23:54