«Հակված ենք լավատեսորեն մտածելու». Պեսկովը` Պուտին-Փաշինյան հանդիպման մասին

Կրեմլում լավատեսորեն են վերաբերվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, քանի որ կա երկխոսություն և առկա խնդիրները քննարկելու՝ ղեկավարների քաղաքական կամքը։
«Զրույցի բարդությունը, հավանաբար, պետք չէ չափազանցնել, իհարկե, մեր երկկողմ հարաբերություններում կան որոշակի խնդրահարույց թեմաներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է դժվար լինելու զրույցը Պուտինի և Փաշինյանի միջև։ Լրագրող Պավել Զարուբինն իր թելեգրամ-ալիքում հրապարակել է «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցից մի հատված։
Միաժամանակ Պեսկովը նշել է, որ որքան սերտ է երկու երկրների փոխգործակցությունը և որքան լայն է այդ հարաբերությունների համալիրը, այնքան հաճախ են տարբեր խնդիրներ առաջանում։ «Մենք տեսնում ենք, որ երկու ղեկավարների քաղաքական կամքը դա քննարկելն է, մենք կսպասենք արդյունքներին, կա երկխոսություն, կա քաղաքական կամք՝ շարունակելու այս երկխոսությունը, կա կողմերի փոխադարձ հետաքրքրություն, կա ներուժ, կան երկկողմ հարաբերություններ, ուստի այս դեպքում մենք բավականին հակված ենք լավատեսության»,- ասել է Պեսկովը։

«Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում. անհասկանալի քայլեր են արվում, որ սրեն կապերը ՌԴ-ի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
719:36
«Փարիզում այցելեցինք ցուցահանդես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3618:54
«Կոչ ենք անում Վրաստանի պատրիարքարանին չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները և չհետևել նրա օրինակին». Ադրբեջանի ԱԳՆ
7918:12
«Երբ երկրի անվտանգությունը պաշտպանելու հարցում ոչինչ ես, ստիպված քեզ հռչակում ես կուսակրոնության ուխտի պաշտպան»․ Ալիսա Գևորգյան
5617:24
Խուզարկություններ՝ Աբովյանի համայնքապետարանում․ կան ձերբակալվածներ
7717:12
«Եկել ենք մի կետի, երբ մեր կողմից փառաբանված եվրոպական արժեքները պետք է պաշտպանենք հենց եվրոպացիներից»․ Նաիրա Կարապետյան (տեսանյութ)
6317:00
«Փաստաթուղթն իր գործառույթով մոտենում է եկեղեցական կանոնական վարույթի պետական փոխարինմանը»․ Արսեն Բաբայան
6216:42
«Վստա՞հ ենք, որ սահմանին աշխատանքներ կատարող Իրանի ու Հնդկաստանի քաղաքացիներ մեջ չկան թշնամու գործակալներ»․ Նաիրի Հոխիկյան
6616:24