Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է․ «Շարժման՝ մայիսի 14-ի հայտարարությունից հետո գործող իշխանությունները տագնապի մեջ են:
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճ Նիկոլ Փաշինյանի մուտքը ապահովելու համար փոքր կենտրոնում սահմանափակվում է քաղաքացիների տեղաշարժը և մեքենաների երթևեկությունը:
Մենք տեղեկություններ ունենք, որ խոչընդոտվում է անգամ Ազատության հրապարակի հարակից տարածքների սրճարանների աշխատանքը:
Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարնեի վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է:
Մեր կողմից այս ակցիայի կազմակերպումը հետապնդում է մեկ պարզ նպատակ՝ ցույց տալ ամբողջ աշխարհին, տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերին, որ ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի, իսկ քաղաքում տեղաշարժվելու համար ստիպված է կուտակել ոստիկանական զորքեր:
Իշխանություններն իրենց վարքով օգնում են մեզ հասնել մեր նպատակին:
Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին այսօր ժամը 15:30-ին լինել նշված վայրերում և խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ՝ անհամաձայնություն արտահայտելու նպատակով․ Սարյանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ, Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ)»։

Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
1623:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
3823:00
«Յուրաքանչյուր դավաճան առաջին հերթին պատժվում է իր պատվիրատուի կողմից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
3222:36
105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
12521:54
«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
7720:30
«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
7620:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
8319:54
Պուտինի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ
12819:31