Ռուբեն Վարդանյանի պաշտպանները նրա կալանքի երկարաձգումը համարում են անօրինական և անհիմն
![]() 729 Հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ., 15:00 ՌԴ-ում Ռուբեն Վարդանյանի պաշտպանության ներկայացուցիչ Վիկտորյա Բուրկովսկայան թելեգրամյան ալիքում գրում է․ «Այսօր Ադրբեջանի դատարանը կրկին երկարաձգեց Ռուբեն Վարդանյանի կալանքը։ Որպես պաշտպանության ներկայացուցիչներ՝ մենք այս որոշումը համարում ենք անօրինական և անհիմն։ Մեր պաշտպանյալը մեկուսարանում է ավելի քան 7 ամիս։ Նրան կալանավորել են 2023թ․ սեպտեմբերի 27-ին։ Քննիչն ամեն անգամ Ռուբեն Վարդանյանին պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնելիս նշում է, որ նա չի հասցրել ավարտել քրեական գործի քննությունը։ Պատասխանները, որպես կանոն, ձևական բնույթ են կրում։ Ճաղերի հետևում են շարունակում պահել մի մարդու, ում մեղքն ապացուցված չէ։ Հստակ պատկերացում չունենք՝ երբ է տեղի ունենալու դատական նիստը։ Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ այն կարող է նշանակվել ևս 6-9 ամիս անց։ Այդ պահին Ռուբեն Վարդանյանը կալանքի տակ կլինի ավելի քան մեկ տարի։ Նախաքննության ժամկետների ձգձգումը՝ մեղադրյալին քննչական մեկուսարանում պահելով, խախտում է մեր պաշտպանյալի իրավունքները։ Բացի այդ, պարզ չէ՝ դատական նիստը հրապարակային կլինի, թե՝ ոչ։ Մինչդեռ մեր պաշտպանյալի գործի բաց քննությունը քրեական դատավարության օրինականությունն ապահովելու միակ միջոցն է։ Մենք պնդում ենք, որ Ռուբեն Վարդանյանի դատավարությունը պետք է լինի հենց այդպիսին»։ |

«Ժամանակավոր հրադադարը կարող է դառնալ ուկրաինական հակամարտության վերջի սկիզբը». Թրամփ
1823:06
«Հորմուզում իրավիճակը հանգիստ է, բայց հնարավոր են բախումներ Իրանի և ԱՄՆ-ի միջև».#Tasnim
10222:39
««Ուղեղի լվացք»՝ ՆԱՏՕ-ից գնված զենքերի վերաբերյալ»․ Հակոբ Բադալյան
9822:24
«Բազմաթիվ քաղաքացիներ սպասելու են ծանրակշիռ մոտեցման»․ Թեհմինա Վարդանյան
10822:06
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել
10721:48
«Բաքուն համակերպվելու է ԼՂ կարգավիճակի միջազգային լեգիտիմության դեֆորմացիայի հետ»․ Արա Պողոսյան
14421:42
Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
11221:33
«Մեր երկիրն ազատագրելու ենք մեր հայրենիքը խայտառակող, մեր ժողովրդին նվաստացնող Ալիևի փչած փուչիկից»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
17721:18
